AM | RU
USD
EUR
RUB

Բակո Սահակյանի ելույթով Ստեփանակերտում մեկնարկեց միասնության հավաքը

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Օգոստոսի 6-17-ը Հայաստանում և Արցախում տեղի կունենան Համահայկական ամառային 7-րդ խաղերը, որին ընդառաջ այսօր Արցախում ազգային միասնականությանն ուղղված համահայկական հանրահավաք է կազմակերպվել։

Միջոցառմանը մասնակցում էր Արցախի ղեկավարությունը՝ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, ով հավաքի բացման խոսքում ասաց.

«Այսօրվա մեր համազգային հավաքը տեղի է ունենում պատմական իրադարձության նախաշեմին։ Վաղը ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում, հանդիսավոր պայմաններում կազդարարվի 7-րդ Համահայկական ամառային խաղերի բացման մասին։ Օգտվելով Արցախի նախագահի բարոյական իրավունքից ես Համահայկական խաղերի համաշխարհային գործադիր կոմիտեին առաջադրանք-խնդրանք եմ ուղղել՝ այն է, որ այս խաղերը պետք է լինեն լավագույնը։ Առաջադրանք-խնդրանք ուղղելով՝ ես նպատակ չեմ հետապնդել կասկածի առնելու նախորդ ժամանակաշրջանում կայացած Համահայկական խաղերը։ Դա ապերախտության դրսևորում չի եղել, ես այդ խնդրանքն ուղղել եմ ժամանակի հրամայականից ելնելով»:

Նա նշեց, որ Համահայկական խաղերի գործադիր մարմինը ջանացել է և ինքը համոզված է, որ նրանք կպարգևեն հետաքրքիր, գրավիչ, տպավորիչ պահեր։

«Այս ներկայացմանը, որին մենք մասնակից ենք լինելու, ունի նաև բեմականացված հատված, որտեղ նկարագրվում է, թե ով է հայը, ինչի համար ենք եկել այս աշխարհ, ինչ նպատակներ իրագործելու և ինչ առաքելությամբ»,- նշեց Արցախի նախագահը։

Անդրադառնալով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությանը՝ նա ասաց, որ այդ եռամիասնությունը ընդունել են որպես մտածելակերպ, առաջնորդվելու միջոց, կենսակերպ, որի շնորհիվ էլ հաղթահարել են պատերազմի ստացած խորը վերքերը, լուծել ու լուծում են բազմաթիվ խնդիրներ ու թևակոխել են կայուն զարգացման շրջան։

Նշենք, որ հավաքին ներկա են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և պաշտոնատար այլ անձիք։

 

Լրահոս
Ամերիաբանկն արժանացել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի 2 մրցանակի առևտրի ֆինանսավորման ոլորտում Ռ․ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը․ ուղիղ Ճապոնիայում մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն աճել է Այս պահին կորոնավիրուսի որևիցե դեպք ՀՀ-ում գրանցված չէ. Նարեկ Զեյնալյան Կորոնավիրուս՝ գոնե դասասենյակները խոնավացրեք Մահացել է Խորհրդային Միության վերջին մարշալը՝ Դմիտրի Յազովը Բակո Սահակյանը մասնակցել է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի բացմանը Ձեր մոտ էլ է՞ տպավորություն, որ սրանք բոլորը մի ցեղ են… ու բոլոր բջիջներով ատում են ամեն Հայկականը… «ՀՀ դատական օրենսգիրք» օրենքում լրացումներ անելու թեմայով խորհրդարանական լսումները՝ ուղիղ Այսօր ուզում եմ հիշենք Խոջալուի հաղթանակը և բոլոր նրանց, ովքեր կերտեցին այդ հաղթանակը. Հրանտ Մելիք-Շահնազարյան Սպասվում է տեղումներ ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել «Ժողովուրդ»․ Ովքեր են օգնել Նիկոլ Փաշինյանին պատրաստվել Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը «Իրատես». Արսեն Թորոսյանը հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ»․ Վիրուսի դասերը «Ժողովուրդ». Իրանցի զբոսաշրջիկների պակա՞ս կունենանք «Իրավունք»․ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն Ամանորն անցկացրել է Լոնդոնում՝ ծախսելով ավելի քան 7000 եվրո «Փաստ». Ինչպես է ՀՀ իշխանությունը ներկայանալու Լյուքսեմբուրգի ներդրումային համաժողովին «Իրատես». Պարգևավճար խորհրդարան չգնալու համար «168 ժամ». Իշխանությունը չունի համակարգված ու համալիր մոտեցում ազգային անվտանգությանը ներկայացվող սպառնալիքի վերաբերյալ «Իրատես». Մութ սենյակում կատու որոնող պատգամավորներն ու «թագակիր» վիրուսը «Փաստ». Իշխանությունը լրացուցիչ հուզականություն ու էյֆորիա ապահովելու համար հանրահավաք կանի «Հրապարակ». Պարտադրել են մարդ տանել, դրամահավաքին թիվ ապահովել՝ 1 մլն դրամ «Փաստ». Դավիթ Տոնոյանի հրաժարականն առավել առարկայական է դառնում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 25 Ադրբեջանում Իրանից ժամանած 4 մարդու հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածով Այսօրվանից Իրանից Հայաստան կարող են տեղափոխվել միայն ՀՀ այն քաղաքացիները Մի խումբ անձինք զրկվել են վարորդական իրավունքի վկայականից (տեսանյութ) Վեցերորդ մարդն է մահացել Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով Իրանում կորոնավիրուսից մահվան արդեն 12 դեպք է գրանցվել, Իտալիայում՝ յոթ ՀՔԾ-ն կրկին անհեթեթ մեղադրանք առաջադրեց ինձ. Արսեն Բաբայան Դեղատներում բժշկական դիմակներ չկան, եղածն էլ վաճառվում է գնից մի քանի անգամ թանկ (Տեսանյութ) Ամերիաբանկ. օնլայն հաստատումով վարկեր 1000 խոշոր հարկատուների համար Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Այսօր ՀՀ-ում կորոնավիրուսի դեպք չկա. ԱՆ ներկայացուցիչ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպից հետո հայտնել է զոհի մասին Մենք դեմ ենք մրցույթին, ինչո՞ւ պետք է մրցույթի մասնակցենք և ընկնենք քաշքշուքների մեջ․ հեծանվահրապարակի փոխտնօրեն (տեսանյութ) Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշպանության բանակի հրամանատար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan