ՍԴ նախագահի վրա գործ կարելու իշխանությունների քայլերը նոր ռեկորդներ են սահմանում

ՍԴ նախագահի վրա գործ կարելու իշխանությունների քայլերը նոր ռեկորդներ են սահմանում

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Facebook: ՍԴ նախագահի վրա գործ կարելու իշխանությունների քայլերը նոր ռեկորդներ են սահմանում։ Հրայր Թովմասյանի վրա ինչ-որ բան գտնելու նպատակով իրավապահները հիմա էլ փորձում են համագործակցության եզրեր գտնել կենտրոնական նոտարական գրասենյակի հանրահայտ նախկին նոտար Ալվարդ Մելքոնյանի հետ։ Առնվազն տարակուսելի է, որ ժողովրդի վարչապետի գործիքակազմում է հայտնվել Ալվարդ Մելքոնյանը, քանզի նրա գործողություններից տուժածների թիվը հազարների է հասնում։

Միայն Արամի 72-80 հասցեներում գտնվող կիսակառույց շենքի 150 բնակարանների վերաբերյալ կառուցապատող Գագիկ Պապոյանը նոտար Ալվարդ Մելքոնյանին ձեռամբ 520 պայմանագիր է կնքել: Նույն բնակարանը նա 3-4 հոգու վրա է վաճառել, և այդ բոլոր պայմանագրերը վավերացվել են նոտար Ալվարդ Մելքոնյանի կողմից: Եթե նույնիսկ նվազագույն գներով հաշվենք` քմ-ի գինը 1000 ԱՄՆ դոլար, եւ ուշադրություն դարձնենք փաստին, որ 16 հարկանի շենքի յուրաքանչյուր բնակարանը Պապոյանը 3-4 անգամ վերավաճառել է, ապա պարզ թվաբանությամբ ակնահյտ է դառնում, որ խաբեությամբ հափշտակված գումարը մոտ 70 մլն դոլար է կազմում։ Թե նոտար Ալվարդը այս ամբողջից փայ ունեցել է, թե չի ունեցել, դա արդեն թող մնա իրա խղճին և ժողովրդի վարչապետի գիտությանը։

Հիշեցնեմ միայն, որ Գագիկ Պապոյանը երկարաժամկետ ազատազրկման է դատապարտվել, իսկ ժողովրդի վարչապետի ռեպրեսիվ ապարատի հետ համագործակցող նոտար Ալվարդի հետ տեղի է ունեցել հետևյալը. 2013թ. հունվարի 15-ին ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հիմքով նոտարի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Դատարանը հայցադիմումը բավարարվել է, այն բողոքարկվել է վերաքննիչ, վճռաբեկ դատարաններում։ Վճիռը մնացել է նույնը, ինչից հետո այն բողոքարկվել է նաև ՄԻԵԴ, սակայն նույնիսկ վարույթ չի ընդունել։

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում