Վանեցյանը կարգի հրավիրեց սադրիչների փոքրիկ խմբին. Տեսանյութ

Վանեցյանը կարգի հրավիրեց սադրիչների փոքրիկ խմբին. Տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.amՍտեփանակերտի Վերածննդի հրապարակում այսօր տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ սադրիչների մի խումբ փորձում էր խանգարել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ելույթը։ Նրանք սուլում էին, վիրավորանքներ հնչեցնում և վանկարկում Սամվել Բաբայանի ազգանունը։

Սադրիչների խմբին մոտեցավ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ ասելով, որ «այսօր այդ օրը չէ»։ Նա բացատրեց մարդկանց, որ հրապարակում տեղի ունեցողը լուրջ միջոցառում է, պետք չէ այն խանգարել և հորդորեց իրենց քաղաքական պահանջներն այլ օր և այլ հարթակներում հրապարակեն։ Սամվել Բաբայանի կողմնակիցները շատ արագ համաձայնվեցին Վանեցյանի հետ և դադարեցրին սուլոցները։

Հատկանշական է, որ Բակո Սահակյանի ելույթը խանգարող մարդկանց կառավարում էին ընդամենը մի քանի հոգի, որոնք շատ արագ ենթարկվեցին իրենց ղեկավարներին։ 

Տեսանյութի աղբյուրը՝ Armlur.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում