ՃՈ-ն հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել 266 տրանսպորտային միջոց

ՃՈ-ն հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել 266 տրանսպորտային միջոց

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Երևանում անցկացված ծառայության ընթացքում հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 170 տրանսպորտային փոխադրամիջոց:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, 23 վարորդներ մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ 147 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար:

Հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը մարզերում ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 96 տրանսպորտային միջոց` 64 վարորդներ եղել են ոչ սթափ վիճակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում