Մեծ Բրիտանիան որոշել է ԱՄՆ-ի հետ համատեղ զսպել Իրանին

Մեծ Բրիտանիան որոշել է ԱՄՆ-ի հետ համատեղ զսպել Իրանին

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Մեծ Բրիտանիայի ծովային ստորաբաժանումները միացել են ԱՄՆ-ի միջազգային կոալիցիային՝ Հորմուզի նեղուցում պարեկութուն իրականացնելու համար՝ այդ շրջանում նավագնացության անվտանգությունը պահպանելու համար:

«Թագավորական նավատորմը կհամագործակցի ԱՄՆ ռազմածովային ուժերի հետ Հորմուզի նեղուցում առևտրային նավերի անվտանգությունն ապահովելու համար», – ասված է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Նշվում է, որ Լոնդոնը նման քայլի է դիմել վերջին չորս ամսվա ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, ներառյալ՝ Մեծ Բրիտանիայի դրոշի ներքո նավարկող «Stena Impero» լցանավի կալանումը: Դա վկայում է առևտրային նավագնացությանն ուղղված սպառնալիքի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում