Շատ պաշտոնյաներ թերացել են, չեն կատարել իրենց պարտականությունները. Ահազանգում են Քոչարյանի պաշտպանները (Տեսանյութ)

Շատ պաշտոնյաներ թերացել են, չեն կատարել իրենց պարտականությունները. Ահազանգում են Քոչարյանի պաշտպանները (Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.amԱյսօր պետությունը Ռոբերտ Քոչարյանին չի տալիս դատական գործուն համակարգ պաշտպանության համար, տեխնիկապես որևէ բան տեղի չի ունենում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, որոշել էր բեկանել ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, և Քոչարյանը կալանավորվել էր։ Դա ենթադրում է, որ քրեական գործի քննությունը պետք է շարունակվեր ընդհանուր իրավասության դատարանում։ Սակայն դրանից հետո այս գործով որևէ գործընթաց չի սկսվել և հայտնի չէ՝ ո՞ր դատավորի վարույթում է քննվելու այն։ Այս գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել են։

Նրա խոսքով, այն, որ Քոչարյանի ու մյուսների վերաբերյալ քրեական գործն ընդհանուր իրավասության դատարանի վարույթում չէ ու հայտնի չէ՝ Գրիգորյանից հետո ո՞վ է լինելու դատավորը, պետության մեղավորությունն է։ Այս պահին, նրա դիտարկմամբ, որևէ գործընթաց տեղի չի ունենում։

«Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատարանի նախագահի մասնակցությամբ ընթացք չի տալիս այս քրեական գործին։ Այն պաշտոնատար անձինք, ում պարտականությունների շրջանակում է ապահովել գործի բնականոն քննությունը, թերացել են իրենց լիազորություններում, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ», – իր հերթին հայտարարեց խմբի մյուս փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում