ԱՊՀ ո՞ր երկրներն են գրոհայիններ մատակարարում ԻԳԻԼ-ին

ԱՊՀ ո՞ր երկրներն են գրոհայիններ մատակարարում ԻԳԻԼ-ին

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Սիրիայի հյուսիս-արևելքում կես տարվա ընթացքում ԱՊՀ անդամ երկրների 2000 քաղաքացիներ են ձերբակալվել։ Նրանք եղել են ԻԳԻԼ-ի շարքերում։ Գրում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջը։

Այս տարվա սկզբից 524 մարդ, գրեթե բոլորը կանայք ու երեխաներ, հայրենադարձվել են դեպի Ղազախստան, 156-ը՝ Ուզբեկստան, 84-ը՝ Տաջիկստան։ Սակայն օտարերկրացի գրոհային-ահաբեկիչների հոսքը Կենտրոնական Ասիայից դեպի Սիրիա ու Աֆղանստան չի դադարում։

ՄԱԿ-ում նոր զեկույց են պատրաստել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ միջազգային խաղաղության ու անվտանգության վրա ունեցած ցտանգների մասին։ Նշվում է, որ 2012-ից ի վեր խմբավորմանը միացել է 1500 գրոհային Տաջիկստանից, նույնքան էլ Ուզբեկստանից։

Զեկույցում նշվում է, որ համացանցում տարածվում են ահաբեկչական խմբավորման վերաբերյալ քարոզչական նյութեր Կենտրոնական Ասիայի երկրների լեզուներով, ինչն էլ օգնում է հավաքագրել նոր անդամներ։

Խմբավորման՝ Իրաքի նահանգներում գաղտնի ցանց ստեղծելու 2017-ի փորձն այժմ կրկնվում է Սիրիայում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում