Սիրիայում անվտանգության գոտու վերաբերյալ թուրք-ամերիկյան բանացկությունները ավարտվում են

Սիրիայում անվտանգության գոտու վերաբերյալ թուրք-ամերիկյան բանացկությունները ավարտվում են

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, Ermenihaber.am: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու պայմանների վերաբերյալ թուրք-ամերիկյան բանակցություններին։

Բանակցություները ընթանում են Թուրքիայի պաշտպանության նախարարությունում։ Դրանք մեկնարկել էին օգոստոսի 5-ից։ Անվտանգության գոտու պայմանների վերաբերյալ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև առկա են մի շարք անհամաձայնություններ, որոնց շուրջ բանակցելու նպատակով ԱՄՆ-ի պատվիրակությունը ժամանել է Անկարա: Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում է Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին։

«Օգոստոսի 5-ին թուրք ամերիկյան զինվորական պատվիրակությունների միջև բանակցություններ էին սկսել և դրանք շարունակվում են։ Ակնկալում ենք, որ մոտակա ժամանակներս դրանք կավարտվեն։ Այս բանակցությունների ընթացքում բոլոր մեր տեսակետները և պահանջները հայտնեցինք մեր զրուցակիցներին»,- ասել է Աքարը։

Աքարը, խոսելով անվտանգության գոտու վերաբերյալ Թուրքիայի պահանջների մասին, ասել է, որ այն պետք է ունենա 30-40 կմ խորություն, YPG-ի զինյալներին տրամադրված ծանր զենքերը պետք է հավաքվեն, իսկ քուրդ զինյալները պետք է դուրս գան այդ տարածներից։

«Այս հարցում ամերիկացի գործընկերներից ակնկալում ենք դաշնակցային, ռազմավարական և գործըներային ոգուն համապատասխան վերաբերմունք։ Բացի զենքերի հետ վերցնելուց, ակնկալում ենք նաև, որ YPG-ին ցաւցաբերվող աջակցությանը վերջ կդրվի», –ասել է Թուրքիայի ՊՆ-ի ղեկավարը։

Աքարը նաև հիշեցրել է, որ իրենք երբեք թույլ չեն տա, որ Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածնքները միավորվեն։

Անդրադառնալով Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն սկսելու հնարավորությանը՝ Աքարը նշել է, որ իրենք ցանկանում են ամերիկացի գործընկերների հետ համագործակցել, սակայն եթե դա չստացվի, ապա իրենք երկրի թուրք ազգր և տարածաշրջանում բարեկամ և եղբայր ժողովուրդների անվտանգությունը և խաղաղությունը ապահովելու տեսանկյունից կանեն այն, ինչ պահանջվում է իրենցն և որի մասին բազմիցս բարձրաձայնել են: Թուրքիայի ՊՆ-ն շեշտել է, որ այդ հարցում իրենց, պատրաստությունները, ստորաբաժանումների տեղակայումն ու դիրքավորումը ավարտված է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում