AM | RU
USD
EUR
RUB

Աղբահանության կազամակերպման և սանմաքրման ոլորտը կկանոնկարգի Սուրեն Պապիկյանի ղեկավարած նախարարությունը

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Կառավարությունն այսօր տեղի ունեցած նիստում որոշեց Հայաստանի բնակավայրերում աղբահանության կազամակերպման և սանիտարական մաքրման ոլորտում լիազոր մարմին ճանաչել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությանը:

Կառավարությունից տեղեկանում ենք, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարությանը աղբահանության և սանիտարական մաքրման բնագավառի պետական լիազոր մարմնի ճանաչումը հնարավորություն կտա հանրապետությունում կիրառել աղբահանության և սանիտարական մաքրման արդյունավետ, համակարգված և միասնական քաղաքականություն:

Մասնավորապես. հնարավորություն կընձեռվի կանոնակարգել նորմատիվա-իրավական դաշտը, մշակել աղբահանության կառավարման մոդելներ, բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման «խելացի» սխեմաներ, աղբավայրերի շահագործման, նոր աղբավայրերի նախագծման ու շինարարության, գործող աղբավայրերի փակման կարգեր, նորմեր ու ստանդարտներ, աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների սակագների հաշվարկման մեթոդաբանություններ, բարելավել պայմանագրային դաշտը, սահմանել և վերահսկել բնագավառում ներգրավված անձնաց գործունեության պայմանները և ոչ պատշաճ գործունեություն իրականացնելու դեպքում կիրառել հարկադրանքի միջոցներ, ինչպես նաև ձևավորել մշտադիտարկման միասնական համակարգ:

Նշվում է, որ հանրապետության 502 համայնքներից կազմակերպված աղբահանություն և սանիտարական մաքրում իրականացվում է hիմնականում քաղաքային բնակավայրերում և քաղաքամերձ գյուղական բնակավայրերում: 2019 թ. հունիսի 1-ի տվյալներով հանրապետության 60 համայնքներում աղբահանություն ընդհանրապես չի իրականացվում։

Ըստ աղբյուրի, անմխիթար վիճակ է տիրում նաև աղբի հեռացման վայերում` աղբավայրերում և աղբանոցներում: Խորհրդային տարիներին պաշտոնապես կառուցվել են 60 կոմունալ աղբավայրեր (շուրջ 250 հեկտար տարածքով) հիմնականում քաղաքային համայնքներում, որոնք ներկայումս չեն համապատասխանում ժամանակակից քաղաքաշինական, սանիտարահիգիենիկ և բնապահպանական նորմերի պահանջներին:

Բնակավայրերում տարիների ընթացքում ստեղծվել են կամ տարերայնորեն ձևավորվել են բազմաթիվ աղբավայրեր և բազմաթիվ աղբանոցներ, որոնք զբաղեցնում են զգալի տարածքներ և առաջացնում են լուրջ բնապահպանական և սանիտարական խնդիրներ:

2017 թ. մայիս ամսվա դրությամբ հանրապետության ողջ տարածքում գույքագրվել է 2031 աղբանոց, 495 հա ընդհնաուր տարածքով։ Համայանքների հետ համագործակցության արդյունքներով մոտ 1600-ը փակվել են, հողածածկվել են։

Լրահոս
Վայոց ձորի մարզպետ. Փորձում են որևէ կերպ ինձ ներգրավվել այդ գործի մեջ Հայկական թավիշը չգայթակղեց արտաքին աշխարհը։ Ի՞նչ սպասել Փաշինյանից այս տարի Մենք նպատակ չունենք մարդասպաններին վերադարձնել. Դավիթ Բաբայան Հայաստան է ժամանել Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ Հայաստան, բոլոր մեր մտահոգությունները, երազներն ու ծրագրերը քեզ համար են. Վանեցյան Դիվերսանտներին ռազմագերիներով փոխանակելու հարցում Մնացականյանն ու Տոնոյանը նույն կարծիքն ունեն Թրամփն ու Փաշինյանն այսպես թե այնպես հանդիպելու են. Զոհրաբ Մնացականյան Ուկրաինան հրաժարվել է մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին Ես Արցախ եմ հրավիրելու այս մրցանակներին արժանացած մեր հայրենակիցներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան (տեսանյութ) Արցախի հերոս, գեներալ֊լեյտենանտ Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը Օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև աստիճանաբար կբարձրանա Դավիթ Տոնոյանը` կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի մասին Մենք բոլորս երջանիկ ենք, որ մեզ բախտ է վիճարկվել վայելելու անկախության բերկրանքը. Վիտալի Բալասանյան «Հեղափոխական» տենդով քանդվում են պետության ինստիտուցիոնալ հիմքերը. ՀՀ երկրորդ նախագահ Անկախության 28-ամյակը՝ Գյումրիում Սինգապուրի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան Առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց Սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է. ես լավատես եմ. Սերժ Սարգսյան Վարչապետն ու նախագահը Եռաբլուրում զրուցում են իրենց դիետայի մասին, Փաշինյանը պատմեց, թե քանի կիլո է չաղացել Մտքեր անկախության մասին ՀՀ 28 տարիների անկախությունը հնարավորություն է ընձեռել դառնալ միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ. ՍԴ նախագահ Գարեգին Երկրորդ. Արդար ու բարի, հայրենաշեն գործերով պիտի վկայենք, որ արժանի ենք անկախ պետականությանը Հայաստանը վստահորեն քայլում է պետականության ամրապնդման ճանապարհով. Ալեքսանդր Լուկաշենկո Յուրաքանչյուր հայի պարտքն է՝ անել հնարավորը հայոց անկախ պետականության ամրապնդման համար. Բակո Սահակյան Անկախության տոնի առթիվ քաղաքական վերնախավն այցելել է «Եռաբլուր» (տեսանյութ) «Ժամանակ». Ովքեր են հովանավորում ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Միհրան Դավթյանին «Փաստ». Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով փաստաթուղթը կազմողները «Ժողովուրդ». Գլխավոր դատախազի մորաքրոջ տղան ընկել է ԱԱԾ թակարդը «Հրապարակ». Ի՞նչ խնդիր ունի Փաշինյանը Թագուհի Թովմասյանի հետ «Ժողովուրդ». Պուտինը կգա Հայաստան «Փաստ». ԱՄՆ կա­տա­րե­լիք այցն ըն­դա­մե­նը ֆոր­մալ բնույթ է կրե­լու «Ժողովուրդ». Կառավարությունն այլևս չի աջակցի գյուղացուն «Հրապարակ». Ո՞վ է ոստիկանապետի ԺՊ-ի հովանավորը «168 ժամ». Դավիթ Բաբայանը՝ գերիների փոխանակման մասին «Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանը նախապատրաստվում է Ջերմուկի դիրքերում հերթապահությանը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 21 «Վանաձոր» ՔԿՀ պետը նշանակումից մեկ ամիս անց աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Ադրբեջանական հակերները ակտիվ աշխատում են հայկական տիրույթում Սուպեր Ոստիկանապետություն դարձած իմ «Նոր Հայաստան».Մարինե Շահնազարյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan