Բուլղարացի պատգամավորները Արցախում են

Բուլղարացի պատգամավորները Արցախում են

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Բուլղարիայի խորհրդարանի մի խումբ պատգամավորների: ԱՀ նախագաի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ քննարկվել են Բուլղարիա-Արցախ խորհրդարանական և մարդասիրական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Բուլղարիայի խորհրդարանականների այցերն Արցախ կրում են պարբերական բնույթ՝ հույս հայտնելով, որ փոխգործակցությունն էլ ավելի կխորանա ու կընդլայնվի:

Հանդիպմանը մասնակցում էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում