Հանրապետությունում գրպանահատությունների թիվն ավելացել է 70%-ով

Հանրապետությունում գրպանահատությունների թիվն ավելացել է 70%-ով

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում 2019թ. առաջին կիսամյակում գրպանահատությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 70%-ով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 8-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնեց ՀՀ ոստիկանության շտաբի տեսչական վարչության պետ, Հետաքննության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Հակոբ Պետրոսյան:

«ՀՀ-ում 2019թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատությամբ գրպանահատությունների աճը կազմում է ընդամենը 70%, որը, կարծում եմ, հանցավորության ընդհանուր շարժընթացի համատեքստում դիտարկելու պարագայում չի անցնում թույլատրելի համամասնության սահմանը: Վիճակագրական տվյալների վերլուծությունը վկայում է, որ գրպանահատության շուրջ 95%-ը կատարվում է Երևան քաղաքում, իսկ առավել մեծ տարածում ունի Կենտրոնի, Արաբկիրի, Էրեբունու, Մալաթիայի և Շենգավիթի վարչական շրջաններում»,- նշեց Պետրոսյանը:

Հակոբ Պետրոսյանը հայտնեց, որ հայտնաբերված գրպանահատության շուրջ 90% դեպքերով քրեական հետապնդում չի իրականացվում` բողոքի բացակայության կամ հաշվետվության հիմքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում