ԱԱԾ տնօրենը մեկնել է արձակուրդ

ԱԱԾ տնօրենը մեկնել է արձակուրդ

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանին տրամադրել է 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2019 թվականի օգոստոսի 19-30-ը ներառյալ:

Այդ մասին նշված է Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման մեջ:

Արթուր Վանեցյանի արձակուրդում գտնվելու ընթացքում ԱԱԾ տնօրենին կփոխարինի ԱԱԾ տնօրենի տեղակալ Էդուարդ Մարտիրոսյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում