Հանրապետությունում օգոստոսի 14-17-ը ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Հանրապետությունում օգոստոսի 14-17-ը ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում` օգոստոսի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ: Երեկոյան ժամերին Կոտայքում, Արագածոտնի նախալեռներում և Արմավիրում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-17-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝ օգոստոսի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Հանրապետության տարածքում՝

Երևան քաղաքում՝

Հետևեք մեզ նաև Telegram-ում