Թուրքմենստանի նախագահը բացել է Կասպյան տնտեսական առաջին ֆորումը

Թուրքմենստանի նախագահը բացել է Կասպյան տնտեսական առաջին ֆորումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը բացել է Կասպյան տնտեսական առաջին ֆորումը, որին մասնակցում են կասպյան երկրների կառավարությունների ներկայացուցիչներ: Այս մասին, ինչպես գրում է Regnum-ը, օգոստոսի 12-ին հաղորդել է «Թուրքմենստանն այսօր» գործակալությունը:

Կասպից ծովի «Ավազա» տուրիստական գոտում բացվել է «Կասպից ծով. Միջազգային տնտեսական համագործակցության զարգացման առավելությունները» միջազգային գիտաժողովը:

Թուրքմենստանի ղեկավարը նշել է, որ Կասպից ծովի երկրների նոր համագործակցության ձևաչափը պետք է հիմք դնի ապագա երկարաժամկետ համատեղ աշխատանքի համար: Նրա կարծիքով, կասպյան էներգետիկ ռեսուրսները պետք է դառնան տարածաշրջանի տնտեսական զարգացման հիմքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում