Պուտինի, Ռոուհանիի եւ Ալիեւի հանդիպումը հետաձգվում է. Կրեմլ

Պուտինի, Ռոուհանիի եւ Ալիեւի հանդիպումը հետաձգվում է. Կրեմլ

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիեւի եւ Հասան Ռոուհանիի բարձր մակարդակի հանդիպումը հետաձգվել է: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահների գագաթնաժողովը, որը պլանավորվում էր անցկացնել այս շաբաթ, հետաձգվում Է տեխնիկական պատճառներով»,-ասել է Պեսկովը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում