Ադրբեջանում ՀՀ քաղաքացի է հայտնվել
12/08/2019 18:45
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Օգոստոսի 12-ին Արդբեջանում ՀՀ քաղաքացի է հայտնվել։ Տեղեկատվությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Այս պահին կարող եմ ասել, որ Ադրբեջանում կա ՀՀ քաղաքացի։ Այլ մանրամասների մասին կլինի պաշտոնական հաղորդագրություն», – ասաց Հովհաննիսյանը։
Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ պնդմամբ՝ Ադրբեջանում է հայտնվել «ՊԲ զինծառայող Արո Ղազարյանն, ով ձերբկալվել է առաջնագծի Ֆիզուլիի հատվածում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում