Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացին 19-ամյա զինծառայող է

Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացին 19-ամյա զինծառայող է

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռևս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը, տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, զինծառայող Ղազարյանը նրանց մոտ է։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Ադրբեջանում է հայտնվել ՀՀ քաղաքացի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում