Հավատ չընծայե՛լ ստահոդ պնդումներին. Արցախի ՊԲ-ն՝ Ադրբեջանի պնդումներին

Հավատ չընծայե՛լ ստահոդ պնդումներին. Արցախի ՊԲ-ն՝ Ադրբեջանի պնդումներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ կապված ադրբեջանական կողմում հայտնված ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանի վերաբերյալ հակառակորդի տարածած լուրերի հետ: ՊԲ հաղորդագրության մեջ ասվում է.

«Ադրբեջանական քարոզչամեքենան համացանցում տարածում է ս.թ. օգոստոսի 12-ին, դեռևս չպարզված հանգամանքներում, ադրբեջանական կողմում հայտնված ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Ղազարյանի լուսանկարները: Նշվում է, որ զինծառայողը թողել է իր ծառայության վայրը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, իսկ շարքային Ղազարյանի մարմնին առկա թեթև քերծվածքներն ու սպիերը ներկայացվում են իբրև նրա հանդեպ գործադրված բռնության ապացույցներ:

Իրականությունը խեղաթյուրված ներկայացնելը և սեփական վայրագությունները դիմացի կողմին վերագրելը ադրբեջանական քարոզչամեքենայի վաղուց ծանոթ գործելաոճն է: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին, որոնք նպատակաուղղված են միմիայն հայ զինվորի կերպարը նսեմացնելուն և սպասել ընթացող քննության ավարտին, որի արդյունքները հասանելի են լինելու հանրությանը»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեռևս չպարզված հանգամանքերում 19-ամյա զինծառայողը լքել է մարտական դիրքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում