The Times. Էրդողանը ցանկանում է հարձակվել ԱՄՆ-ի դաշնակիցների վրա

The Times. Էրդողանը ցանկանում է հարձակվել ԱՄՆ-ի դաշնակիցների վրա

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, Ermenihaber.am: Բրիտանական «The Times» պարբերականն անդրադարձել է Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի հիմնելու մտադրությանը, ԱՄՆ-ի հետ բանակցություններին և հարակից զարգացումներին: Այս մասին գրում է ermenihaber-ը։

Ըստ հոդվածի հեղինակի՝ Անկարան իր անվտանգության համար սպառնալիք համարող քրդական զինյալ խմբերին ցանկանում է հեռացնել իր հարավային սահմաններից՝ չնայած ԱՄՆ-ն աջակցում է այդ խմբերին: Նշվում է, որ ԱՄՆ-ի հետ զինված բախումից խուսափող Թուրքիան ձգձգում է հարձակումը Սիրիայի քրդերի վրա՝ փոխարենը փորձելով Վաշինգտոնի հետ պայմանավորվածության հասնել իր կողմից վերահսկվելիք անվտանգության գոտու չափերի հարցում:

Աղբյուրը տեղեկացնում է, որ նախկինում ԱՄՆ-ն նույնպես աջակցել է ներկայում Թուրքիայի կողմից հովանավորվող «Սիրիայի ազատ բանակ» (ՍԱԲ) կոչվող զինված խմբավորմանը, սակայն նայժմ Վաշինգտոնն աջակցում է միայն «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ հաղթանակում առանցքային դեր ունեցած «Սիրիայի Ժողովրդական ուժերին» (SDG-ՍԺՈւ):

«Թուրքիան միայն ՍԱԲ-ին է աջակցում, իսկ ՍԺՈւ-ն դիտում է որպես ահաբեկչական կազմակերպություն՝ նրան ներկայացնելով որպես ՔԲԿ-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն-PKK) ճյուղավորում: Թուրքիայի անվտանգությանը տարիներ շարունակ սպառնացող ՔԲԿ-ն ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից ներառված է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում»,- ասվում է հոդվածում:

Հեղինակը հիշեցնում է նաև մեկ շաբաթ առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայի հյուսիսը ՍԺՈւ-ից մաքրելու ու այդ շրջանի վերահսկողությունը ՍԱԲ-ին հանձնելու ծրագրի մասին արած հայտարարությունը:

«Այս իրավիճակում լուրջ խնդիր է առաջանում, քանի որ Անկարայի՝ ռազմական գործողություն նախաձեռնելու դեպքում ՆԱՏՕ-ի 2 դաշնակիցներ իրար դեմ են դուրս գալու՝ հաշվի առնելով տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների առկայությունը: Ակտիվ դիվանագիտական աշխատանքների շնորհիվ Անկարայի հարձակումը ձգձգվում է, բայց դա չի կարող շատ երկար տևել: Էրդողանը ՍԺՈւ-ի՝ Թուրքիայի սահմանին մոտ տեղակայված լինելը դիտարկում է չեզոքացման ենթակա սպառնալիք: Եվ միայն ԱՄՆ-ի հետ պատերազմի մեջ չմտնելու հանգամանքն է նրան հետ պահում հարձակվելուց»,– գրում է «The Times»-ը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում