Իրանում հարստացված ուրանի պաշարները 60-70 կգ-ով գերազանցում են թույլատրելիի սահմանը

Իրանում հարստացված ուրանի պաշարները 60-70 կգ-ով գերազանցում են թույլատրելիի սահմանը

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Իրանն ուրանի հարստացված ֆտորիդի պաշարները հասցրել է 360-370 կգ-ի: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցչին:

Նրա խոսքով՝ իրենք հարստացման լավ տեմպ են գրանցել: Նշվում է, որ 300 կգ-ը հարստացված ուրանի թույլատրելի չափի սահմանն է Թեհրանի համար՝ ըստ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի: Ներկա պահին Իրանը հասել է ուրանի հարստացման 4.05 տոկոս մակարդակի:

Իրանական միջուկային խնդիրը կտրուկ սրվել է 2018-ի մայիսին, երբ ԱՄՆ-ն որոշում կայացրեց դուրս գալ միջուկային ծրագրից և վերականգնել պատժամիջոցներն Իրանի նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում