Արսեն Այվազյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Արսեն Այվազյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշմամբ՝ Արսեն Այվազյանը նշանակվել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության e-gov.am կայքից:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Արսեն Այվազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում