«Հրապարակ». Պապիկյանի քարտուղարուհու ծննդյան տոնակատարությունը նախարարության շենքում վերածվել է կրկեսային փարթիի

«Հրապարակ». Պապիկյանի քարտուղարուհու ծննդյան տոնակատարությունը նախարարության շենքում վերածվել է կրկեսային փարթիի

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկինների քյաբաբ-խորոված փարթիներին փոխարինելու են եկել ծաղրածու-շոուները։ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի քարտուղարուհի Աննա Բալայանի ծննդյան տոնակատարությունը նախարարության շենքում վերածվել է կրկեսային փարթիի, որին, բացի նախարար Սուրեն Պապիկյանից, ներկա է գտնվել ողջ աշխատակազմը։

Հոբելյարի տոնը լիարժեք դարձնելու համար նախարարություն են հրավիրել ծաղրածու, որը մի լավ ուրախացրել է նախարարության անձնակազմին՝ նրանց կտրելով հոգսաշատ աշխատանքային առօրյայից։ Քարտուղարուհին Ֆեյսբուքում ծննդյան օրվանից լուսանկարներ է տեղադրել՝ պղպջակներով, գունավոր ժապավեններով, սակայն կադրից դուրս է թողել օրվա հերոսին՝ ծաղրածուին։ Նախարարի խոսնակը մեզ հայտնեց, որ ծաղրածուի մասին տեղյակ չէ, խոստացավ ճշտել-ասել, ավելի ուշ ասաց, թե ծաղրածու չեն բերել նախարարություն»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում