ՀՀ-ն մարդասիրական օգնության շրջանակում Սիրիա է ուղարկել շուրջ 140 տոննա բեռ. նախարար
15/08/2019 12:55
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: ՀՀ կողմից մարդասիրական օգնության շրջանակում շուրջ 140 տոննա բեռ է ուղարկել Սիրիա, որը Սիրիա կհասնի օգոստոսի 22-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Օրեր առաջ ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով մարդասիրական օգնություն ուղարկեցինք Սիրիայի Արաբական Հանրապետություն՝ մոտ 140 տոննա», – ասաց նա:
Նախարարը նշեց, որ բեռն ուղարկվել է մեքենաներով և կհանձնվի Կարմիր մահիկին, որի միջոցով կկատարվի բաշխումը:
«52 տոննա մսի պահածո է, ձկան պահածո՝ 35 տոննա, 40 տոննա շաքարավազ, չոր օրապահիկ էլ մոտ 14,5 տոննա», – ասաց Ցոլակյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում