«Պոբեդա» ավիաընկերությունը վերականգնել է դեպի Գյումրի ավիատոմսերի վաճառքը

«Պոբեդա» ավիաընկերությունը վերականգնել է դեպի Գյումրի ավիատոմսերի վաճառքը

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: «Պոբեդա» ավիաընկերությունն այսօր վերականգնել է դեպի Գյումրի ավիատոմսերի վաճառքը, այս մասին ТАСС-ին փոխանցել է ավիաընկերության ներկայացուցիչը: Նա նշել է, որ օգոստոսի սկզբին ձմռան համար նախատեսված թռիչքների ժամանակցույցը դադարեցվել էր օդանավակայանի հետ եղած տարաձայնությունների պատճառով:

«Այսօր մենք վերականգնում ենք դեպի Գյումրի թռիչքները: Օդանավակայանը խոստացել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները վառելիքի որակի գործընթացը վերահսկելու համար: Մենք շատ ուրախ ենք, որ մեր հաճախորդները նորից կարող են թռչել Գյումրի», – ասել է նա:

Ավելի վաղ «Պոբեդան» հայտարարել էր, որ լոուքոսթերը ձմեռային սեզոնից դադարեցնում է Գյումրի (Հայաստան) չվերթները՝ կապված Գյումրիի օդանավակայանում վառելիքի պարբերական թերլիցքավորման հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում