«Ուզում են օրինականացնել Հայաստանում «գոմիկների» երջանիկ կյանքը». ՈՒՂԻՂ

«Ուզում են օրինականացնել Հայաստանում «գոմիկների» երջանիկ կյանքը». ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, 24 news: Ես խորհրդարանի այն եզակի ներկայացուցիչներից եմ, ովքեր մի քանի հոգով իրենց վրա են վերցրել ամբողջ բեռը: Այս մասին 24 news-ի հետ զրույցում հայտարարել է ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ պայքարի մասին:

Պետրոսյանի խոսքերով, խոսքը վերաբերում է պետության անվտանգությանը:

Հարցին, թե իշխանությունը հակված է արդյո՞ք վավերացնել կոնվենցիան, պատգամավորը նշել է, որ իշխանության ներկայացուցիչները, լայվ մտնելով, պաշտպանում են կոնվենցիան. «Իհարկե բոլորին չի վերաբերում: Ես վստահ եմ, որ Իմ քայլում էլ լինելու են մարդիկ, ովքեր հասկանալով չարիքի էությունը, դեմ են քվեարկելու: Այնտեղ կան շատ լավ, խելացի, հայրենասեր մարդիկ կան»:

Ընդդիմադիր պատգամավորը պնդում է, որ կոնվենցիան հակասում է ՀՀ Սահմանադրությանը. «Նախ այն հակասում է 35-րդ հոդվածին, համաձայն որի ընտանիքը տղամարդու և կնոջ միասնությունն է: Իսկ կոնվենցիայով խոսվում է զուգընկերների մասին: Զուգընկերների ընտանիք չեմ պատկերացնում, չեմ էլ ուզում պատկերացնել:

Մեր ներքին օրենսդրությամբ բռնության վերաբերող հարցերը կարգավորված են: Եթե կոնվենցիան վավերացնելու նպատակն իրականում բռնության դեմ պայքարն է, ասեմ, որ քրեական օրենսգրքով քաղաքացին ամեն կերպ պաշտպանված է բռնություններից: Անցած տարի մենք նաև ընդունեցինք ընտանիքում բռնությունից տուժած մարդկանց մասին օրենքը, որտեղ մանրամասն ամեն ինչ գրված է:

Իրականում ամեն ինչ էլ ունենք, պակասում է միայն այն իրավական բազան, որ կարողանան Հայաստանում օրինականացնել գոմիկների երջանիկ ու անհոգ կյանքը: Մենք դրան դեմ ենք: Նրանք ուզում են բերեն անցկացնեն, որ վաղը հղում անեն դրան, որով ճանաչված է զուգընկերների ամուսնությունը, նրանց կողմից երեխա որդեգրելը:

Եթե վավերացված միջազգային պայմանգրերը հակասում են ներպետական սահմանադրությանը, գործում են վավերացված պայմանագրերի նորմերը: Դրա համար ես կոչ եմ անում ՍԴ-ին հարգել մեր ինքնությունը և դրական եզրակացություն չտալ այդ այլասերվածության ակունք կոնվենցիային, մեզ էլ կրակը չգցեն: Բայց եթե գցեն էլ, մենք կորոշենք, թե ոնց եք դուրս գալիս այդ կրակից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում