Մեկ օրում Սիրիա է վերադարձել 900-ից ավելի փախստական

Մեկ օրում Սիրիա է վերադարձել 900-ից ավելի փախստական

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։

«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 901 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 374 մարդ (112 կին, 191 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 527 մարդ (158 կին, 269 երեխա)», – ասված էհաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում