AM | RU
USD
EUR
RUB

Տ. Աբրահամյան. Սահմանին անընդհատ դիրքային տեղաշարժեր են

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Panorama.am-ի զրուցակիցն է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

-Պարոն Աբրահամյան, վերջին օրերին հակասական լուրեր են շրջանառվում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումների շուրջ: Ադրբեջանական կողմը հայտնում է, որ դիրքային առաջխաղացում է ունեցել, հայկական կողմը հայտարարում է, որ մի շարք բարձունքների նկատմամբ վերահսկողություն է սահմանել: Իրականում ինչ է տեղի ունենում սահմանին:

-Իրականում սահմանին անընդհատ դիրքային տեղաշարժեր են, որոնցով կողմերը փորձում են իրենց համար առավել նպաստավոր դիրքավորում ապահովել: Ադրբեջանական կողմն անընդհատ փորձում է քարոզչական փուչիկ փչել, թե իբր տարածքային առաջխաղացում ունեն, սակայն իրականում, այն օրվանից, ինչ Տավուշի հատվածում, սահմանային պահպանությունն ադրբեջանական հատվածում ստանձնեց այդ երկրի սահմանապահ ծառայությունը, իրենց հատվածում դիրքային տեղաշարժեր են: Կրկնում եմ՝ դիրքային տեղաշարժերը Ադրբեջանի տարածքում են: Հասկանալի է, որ ծառայության վրա նոր խնդիրներ են դրվել, որն իրականացնելու շրջանակներում նոր դիրքային ենթակառուցվածքներ են ստեղծվում կամ հները բարելավվում, երկրորդ, այդ ծառայությունն ու նրա ղեկավարը հատկապես այս փուլում փորձում են նաև իմիջային հարցեր լուծել՝ ցույց տալ, որ ոչ պակաս մարտունակ են ադրբեջանական բանակից: Որոշակի առումով Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ու բանակը մրցակցության մեջ են՝ յուրաքանչյուրը փորձում է իր վերադասին ներկայացնել, որ դրված խնդիրը հենց ինքն է ամենաէֆեկտիվն իրականացնում: Այն ինչ կատարվում է սահմանի ադրբեջանական հատվածում իրականում մարտավարական կամ ռազմավարական առումով Ադրբեջանին որևէ առավելություն չի տվել, հակառակը, ժամանակի ընթացքում, մի շարք հատվածներում, հայկական կողմին հաջողվել մարտավարական ու ռազմավարական բնույթի առաջադրանքներ լուծել, որոնք միջնաժամկետ և երկարաժամկետ առումով, տարբեր խնդիրներ լուծելիս, մեր քայլերն առավել արդյունավետ են դարձնելու:

-Արդյո՞ք այս գործընթացները նկատելի են նաև Արցախում:

-Այն ինչ վերջին տարիներին տեղի է ունենում Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի հատվածում, Արցախում տեղի է ունեցել 2005-2006 թվականներից հետո՝ մինչև «Ապրիլյան պատերազմի» փուլը: Այսօր սահմանագիծն արցախյան հատվածում գերհագեցած է տարբեր նշանակության ենթակառուցվածքներով, իսկ միջդիրքային հատվածը բավականին կրճատվել է՝ շարժերի քիչ հնարավորություն թողնելով կողմերի համար: Դրա համար էլ առաջնագծի արցախյան հատվածում Ադրբեջանն իր հիմնական դիրքային շարժերն իրականացնում է թիկունքային հատվածում:

-Վերահսկելի ե՞ն այդ գործընթացները, ի՞նչ նպատակի են դրանք ծառայում:

-Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կողմից իրականացվող բոլոր գործողությունները՝ սահմանայինից սպառազինության մատակարարումներ անընդհատ դիտարկվում և վերլուծվում են՝ հասկանալու, թե ինչ քայլով ինչ մասշտաբի խնդիր է լուծվում: Սահմանում տեղի ունեցած իրադարձություններն ավելի շատ քննարկման առարկա են դառնում այն ժամանակ, երբ Ադրբեջանը ինչ որ քարոզչական բնույթի՝ ակնհայտ ապատեղեկատվություն պարունակող լուր է շրջանառում, իսկ այն աշխատանքները, որոնք հայկական կողմն է իրականացնում սահմանագծի ամենատարբեր ուղղություններում քիչ է լուսաբանվում: Իհարկե դա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ աշխատանքների մի մասը առհասարակ լուսաբանման ենթակա չէ և դրանց հրապարակայնացումը նպատակահարմար չի համարվում: Ամեն դեպքում հարկ եմ համարում ընդգծելու, որ սահմանի տարբեր ուղղություններով, հայկական կողմը մեծ ծավալի աշխատանքներ է իրականացնում, ինչպես սահմանագծի տարբեր խորությունների վրա, այնպես էլ՝ թիկունքային մասում, որն իհարկե խիստ հարաբերական է «թիկունք» անվանել:

Լրահոս
Կորոնավիրուսի պատճառով Ադրբեջանը փակում է Իրանի հետ սահմանը Հետաքրքիր զարգացումներ Ամուլսարի շուրջ. ի՞նչ են ծրագրել իշխանությունները «Արթնացե՛ք, պատրաստվե՛ք, այդ վիրուսը կարող է արդեն ճանապարհին լինել». ԱՀԿ Իրանում կորոնավիրուսից պատգամավոր է մահացել Չվերթների չեղարկումը կապված է ավիաընկերությունների չվացուցակներում տեղի ունեցած փոփոխություններով Հունաստանն արցունքաբեր գազ է օգտագործել սիրիացի փախստականներին կանգնեցնելու համար ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցները պատասխանել են Արսեն Թորոսյանին Հայկ Ալումյանը՝ «Մարտի 1»- ի իրադարձությունների ու միֆերի մասին Թբիլիսին չեղարկել է դեպի Երևան թռիչքները Նարեկ Մալյանը մասնակցում է «Սորոսը և բաց հասարակությունը. գլոբալիզմի մետապոլիտիկան» գրքի շնորհանդեսին. Տեսանյութ Ադրբեջանը զորավարժություններ կանցկացնի «Սոցիալական շարժման» համաժողովը. ՈՒՂԻՂ Գրիպի դեպքում պետք չէ ջերմությունն իջեցնել. մասնագետ Սպասվում են տեղումներ «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» աշխատակիցներին սպառնացել են քրեական հետապնդմամբ Արցախի ՊԲ հրամանատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Մարտի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ. 32 երթուղու գործունեությունը ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 60-ը «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսը՝ ուղիղ. ՈՒՂԻՂ Աշոցքում և Սարավան-«Զանգեր»-ում ձյուն է տեղում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ․ Պոլսի Հայոց նորընտիր Պատրիարք Սահակ Մաշալյանը «Վերնատուն» ակումբում քննարկվել են վերջին իրադարձությունները Սիրիայում Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2835-ի «Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը ոչ թե 34 է, ինչպես երկրի իշխանություններն են պնդում, այլ 210». BBC «Հրապարակ»․ Ժամանակին փաստաբանությունից էին դատական համակարգ գնում, հիմա դատավորներն են երազում փաստաբան դառնալ «Ժողովուրդ»․ Վճռաբեկ դատարանը լուծարելու պահը չի հասունացել. Երվանդ Խունդկարյան «Հրապարակ». Այս գործն իրավաբանության հետ կապ չունի «168 ժամ». Պաշտոնյաների պարգևավճարների տրման նոր, գաղտնի համակարգը. ինչպիսի՞ հետևանքներ կլինեն «Փաստ». Վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացված թվերից դժգոհ են «Ժողովուրդ». ՀՀ-ում վերջին երեք տարիներին ավելացել է ինքնասպանությունների թիվը. ո՞րն է պատճառը «Փաստ». Իշխանությունները նետվել են կենաց ու մահու կռվի «168 ժամ». Իշխանության դեգրադացիայի մեխանիկան «Հրապարակ». ՍԴ դատավորները մերժել են իշխանության հետ հանդիպումը «Փաստ». Արսեն Թորոսյանը «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի» տնօրեն է նշանակել Հարկայինի ծառայողի «Փաստ». Քննարկվում է զորակոչային տարիքի շեմը բարձրացնելու հարցը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 29 Արվեստի պատմության ամենաթանկարժեք երեք կտավները Ինչպե՞ս տարբերել սովորական գրիպը կորոնավիրուսից. վախենա՞լ «չինական ժանտախտից». ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Չինաստանը մասնագետների խումբ է ուղարկել Իրան Ադրբեջանցու կողմից սպանված Լևոն Գրիգորյանի ընտանիքը բաց նամակով դիմել է Ռուսաստանի ԱԳՆ-ին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan