Նովոսիբիրսկում միկրոավտոբուսի վթարի հետևանքով մեկ հայ է մահացել
19/08/2019 12:09
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Մեկ մարդ է մահացել, 9-ը հոգի տուժել՝ Նովոսիբիրսկի մարզի Կարասուկսկու շրջանում միկրոավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով: Այս մասին ТАСС-ին հայտնել են իրավապահ մարմինները:
Նշվում է, որ տուժածների շարքում են Ղրղզստանի և Ուզբեկստանի քաղաքացիներ:
Վթարը տեղի է ունել կիրակի 23:20-ին (Երևանի ժամանակով 20:20-ին):
Հաղորդվում է, որ միկրոավտոբուսի վարորդը կարցրել էր փոխադրամիջոցի կառավարումը, ինչի հետևանքով փոխադրամիջոցը ձորն է ընկել:
Նշվում է, որ հայ ուղևորուհին մահացել է շտապ օգնության մեքենայի մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում