AM | RU
USD
EUR
RUB

Այսուհետ դադարեք ինձ համարել առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, Facebook: ՀՀ Առողջապահության նախարարին

Պարոն նախարար,

Հայտնում եմ Ձեզ, որ այսուհետ դադարեք ինձ համարել առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու: 

Որոշմանս պատճառները բազմաթիվ են և Դուք դրանց մասին շատ լավ գիտեք, քանի որ երբեք չեմ թաքցրել, սակայն ամենակարևոր պատճառն այն է, որ այդպես էլ չցանկացաք դուրս գալ Ձեր իսկ կողմից ստեղծված թատրոնից և առողջ բանականությանը նախընտրեցիք ֆեյսբուքյան սին մեկնաբանություններն ու պոպուլիստական հայտարարությունները:

Ցավում եմ, քանի որ ունեիք բոլոր հնարավորությունները ռեալ փոփոխություններ կատարելու Հայաստանի առողջապահության ոլորտում, սակայն նախընտրեցիք սուտն ու կեղծիքը, նախընտրեցիք ընտրել այն սենյակը, որտեղ ամենախելացին Դուք կերևայիք, բնավ չընկալելով, որ կայացած բժիշկների նկատմամաբ խանդով ու նախանձով լցվելով և անկարող և նեղմիտ կադրերով ոլորտը լցնելով, քանդում եք այն:

Իրոք, ցավալի է, որովհետև բազմաթիվ մարդկանց մոտ ստեղծել եք արդար ու աշխատող մարդու կերպար, որ օրինբուն մտածում է իրենց առողջության մասին, սակայն այդ ամենը շատ հեռու է իրականությունից, և մարդիկ, անկասկած, մի օր արթնանալու են և տեսնեն, որ թագավորը մերկ է, որ այդ ամենն ուղղակի շղարշ էր և նրան միակ հետաքրքրող բանն իր նեղ անձնական շահերն են ու վարկանիշը:

Բազմիցս եմ փորձել Ձեզ բերել իրականության դաշտ, սակայն՝ ապարդյուն: Վերջին հարցազրույցումս (ինչու հարցազրույցով, որովհետև Դուք միշտ խուսափում եք դեմ առ դեմ խոսելուց) նորից մատնանշեցի խնդիրներ, հորդորեցի ուշադիր լսել նույնիսկ ամենակոշտ քննադատությունը, քանի որ ծափահարությունների ձայնը երբեմն խլացնում է մարդուն, ինչին Դուք նախընտրեցիք պատասխանել Ձեզ հարազատ ոճով՝ խարդավանքներ հյուսելով: Երկու օր է, Ձեր իսկ հրահանգով, առողջապահության նախարարությունից փորձում են կապնվել մեր լավագույն մանկական ուռուցքաբաններին, ովքեր նաև ինձ շատ հարազատ ավագ ընկերներ են և ուսուցիչ, առաջարկելով լինել առողջապահության նախարարության մանկական ուռուցքաբանության գծով խորհրդատու: Հիանալի հաշվարկ էր, իհարկե, ես երբեք դեմ չէի արտահայտվի նման թեկնածությանը, և Դուք սահուն կազատվեիք Ձեր ուռուցքաբանության գծով խորհրդատուից: Սակայն կար մի մեծ բայց՝ ի տարբերություն Ձեզ և Ձեր շրջապատում հանգրվանած բազմաթիվ դեմքերի, մեզ համար պաշտոններն ու աթոռները երբեք որևէ նշանակություն չեն ունեցել: Եվ Ձեզ ի գիտություն, ես տեղյակ եմ եղել ձեր յուրաքանչյուր զանգից և բառից: Փոխանակ ուղիղ տեքստով ինձ փոխանցեիք Ձեր ցանկության մասին, փորձում էիք աշխատացնել՝ «բաժանիր, որ տիրես» սկզբունքը: Երևի մոռացել էիք, որ առաջին անգամ երբ առաջարկեցիք այդ «պաշտոնը», մերժեցի, համարելով, որ ոլորտում ավելի արժանի թեկնածուներ կան: Եվ միայն այնուհետև համաձայնեցի, միամտորեն հավատալով, որ կարող եմ գործին օգուտ բերել: Սակայն կյանքն այլ բան ցույց տվեց...

Եվ, անկեղծ, խորհուրդ կտամ չմտնել բանավեճի մեջ, ոչ ուղղակի, ոչ էլ միջնորդավորված, հակառակ դեպքում, խոստանում եմ, որ նույնիսկ Ձեզ այդպես ջանասիրաբար պաշտպանողներն ու ձոներ հյուսողները խորը հիասթափություն կապրեն:
Այսքանը!

Գևորգ ԹԱՄԱՅԱՆ

Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվ Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար

Երևանի պետական բժշկական համալսարանի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ

Մանկական ուռուցքաբանության միջազգային միության զարգացող երկրներում օժանդակ բուժման աշխատանքային խմբի համանախագահ

Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության IDEA աշխատանքային խմբի նորընտիր ղեկավար

Հայաստանի բժիշկների միության նախագահ

ՀՀ առողջապահության նախարարություն

Լրահոս
Ի՞նչ է տեղի ունեցել Արցախի «էլիտար» զորամասում զինծառայող Վահրամ Ավագյանի զոհվելուց առաջ. մանրամասներ միջադեպերից Ազգային ժողովում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար Քուվեյթը կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել Առանց Արցախի հետ բանակցությունների` հնարավոր չէ ԼՂ հարցի կարգավորում. Ն. Փաշինյան Մալայզիայի 94-ամյա վարչապետն իրավունք է ստացել որոշել, թե երբ է լքելու պաշտոնը Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 190 անգամ Բրազիլիայում նորածինը խոժոռ հայացքով նայել է իրեն «լացացնել» փորձող բժշկին (լուսանկարներ) Հիմա ո՞վ ա ավելի շատ խանգարում հանրությանը` գողերը թե զրպարտողներն ու ասենք տռանսերը. Արթուր Դանիելյան Կորոնավիրուսը մոտեցավ Հայաստանի սահմաններին. արդյո՞ք Հայաստանը վերահսկում է իրավիճակը. Արման Սաղաթելյան Համացանցում հայտնվել են երիտասարդ Պոզների լուսանկարները «Վերնատուն» ակումբը հայտարարություն է տարածել հանրաքվեի վերաբերյալ Հայ Առաքելական եկեղեցին կտոնի Բուն Բարեկենդանը Բակո Սահակյանի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ է տեղի ունեցել «Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկումը՝ ուղիղ Մյունխենից հետո մենք եւս մեկ քայլով մոտեցանք պատերազմին. Հրանտ Մելիք-Շահնազարյան Երբ ձյուն կգա Հորդոր՝ Իրանում գտնվող հայաստանցիներին Պուտինն իր անհանգստությունն է հայտնել Էրդողանին Լիբանանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Երևանի 51-ամյա բնակչի ավտոմեքենայի ուղղությամբ 35-ամյա տղամարդը կրակոցներ է արձակել Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի «Ժողովուրդ»․ Դեռևս ստացվում է միայն «բռնել-բաց թողնելը» «Ժողովուրդ»․ Հրամանատարներին նոր կարգադրություն է տրվել. մանրամասներ «Հրապարակ». Փաշինյանի կողմից ոչ մի նոր ու համոզիչ փաստարկ «Ժողովուրդ». Ծրագրեր են փոխվել․ մանրամասներ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի փակ նիստից «Փաստ». Իսպանիայի Թագավորության դեսպանատունը Մոսկվայից Երևա՞ն կտեղափոխվի «Փաստ». Երբ սուպերվարչապետական «կոստյումն» իր հագին է, արդեն լավն է ու չխանգարող «Հրապարակ». «ԱՅՈ»-ի թիմն արդեն մշակել է ստրատեգիան. պատկառելի գումարներ են ծախսվելու «168 ժամ». Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մտել վտանգավոր խաղի մեջ «Հրապարակ». Իշխանությունը տագնապած է. պարզ հաշվարկ հանրաքվեից առաջ «Փաստ». Քարոզչական շոուի մեկնարկը փաստացի տրվեց «Մոնումենտի թեմայով» «Փաստ». Փաշինյանը «երկու քարի արանքում» է հայտնվել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 22 Պուտինը մերժել է Էրդողանին՝ Սիրիան բաժանելու հարցում Ուշադրություն. ավելի քան 4000 տարեկան ժայռապատկերները ոչնչացման վտանգի տակ են Ես չեմ պնդել, որ ձկնկիթ գնելու մեջ հանցակազմ կա, հակառակը, այդտեղ կա բարոյականության անկում. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) ԱՄՆ-ն արձագանքել է Թուրքիայի Ռուսաստանի դեմ պայքարելու համար զենք տրամադրելու խնդրանքին Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին պաշտոն ստացավ Դրամահավաք՝ հանրաքվեի խախտումները տեսաձայնագրած անձանց պարգևատրելու համար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan