Իրանի ԱԽ քարտուղարը սխալ է համարել միջուկային գործարքի կնքումը

Իրանի ԱԽ քարտուղարը սխալ է համարել միջուկային գործարքի կնքումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին համաձայն է այն կարծիքին, որ Թեհրանի կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը սխալ էր, հայտնում է NBC հեռուստաալիքը:

«Երկրում կան մարդիկ, որոնք այժմ այդպես են մտածում», – ասել է Շամխանին՝ հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Պատասխանելով հարցին, թե ինքը համակարծի՞ք է այդպես մտածողների հետ, Անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է.

«Այո՛, ես համաձայն եմ իրանական ժողովրդի կարծիքի հետ»:

Շամխանին նշել է, որ ԱՄՆ-ի հետ հնարավոր ռազմական հակամարտության դեպքում Իրանը «ձեռքի տակ ունի բազմաթիվ գործիքներ, ներառյալ՝ միջնորդավորված պատերազմը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում