AM | RU
USD
EUR
RUB

Հանրաքվեի ճանապարհով հասնել պետության շահերից բխող և հանրության կողմից ընդունելի որոշման. ՀՅԴ

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը հայտարարություն է տարածել Ամուլսարի հանքի շահագործման առնչությամբ։

«Ամուլսարի շահագործման առնչությամբ վերջին օրերին ծավալվող հանրային լարվածության պատճառը գործող իշխանությունների հակասական հայտարարություններն են, չկշռադատված գործողությունները, ինչպես նաև խնդրի շուրջ հասարակության լայն շրջանակներում ձևավորված մեծ սպասումներին համարժեք քայլերի բացակայությունը։

Առաջնահերթություն համարելով ազգային և պետական շահը, հանրային համերաշխությունը, բնական պաշարների անվտանգ շահագործումը, շրջակա միջավայրի կենսաբազմազանության պահպանումն ու երկրի կայուն զարգացումը՝

-ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը խիստ մտահոգիչ է համարում այն իրողությունը, որ հրապարակված եզրակացությունները բավարար համոզում և վստահություն չեն ներշնչում ինչպես հանրային, այնպես էլ մասնագիտական շրջանակներում։

-Իշխանություններին կոչ ենք անում հրապարակված մասնագիտական եզրակացությունը չդիտարկել որպես հանքի շահագործման վերջնական հիմնավորում։

Կարևորելով խնդրի հանրային հնչեղությունը, երկրի սոցիալ-տնտեսական և բնապահպանական հեռանկարի վրա վերջինիս հնարավոր լրջագույն ազդեցությունն ու ռիսկերը, նպատակահարմար ենք գտնում՝

-հանրային և մասնագիտական լրացուցիչ քննարկումների արդյունքում հասնել համոզիչ լուծումների,
-վերականգնել առողջ երկխոսությունը մասնագիտական փորձագիտական շրջանակների հետ, – հանրաքվեի ճանապարհով հասնել պետության շահերից բխող և հանրության կողմից ընդունելի որոշման»,- ասված է հայտարարության մեջ։

Լրահոս
2020 թվականին սպառողի համար գազի գնի հարցը դեռևս անորոշ է Անցած մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 900 փախստական Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի դատավոր Աննա Դանիբեկյանին Հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր Հայտնի է Արցախի համապետական ընտրությունների օրը «Հայաստանի ազգային հերոսներից» մեկն ըստ տարածված լուրերի խոցվել է թիկունքից արձակված երկու գնդակով «ՎԵՏՕ» շարժման գրասենյակ են այցելել Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան աշխատակիցներ Ալավերդյան. Պատգամավորների իմացությունը Արցախի հիմնախնդրի վերաբերյալ, միտինգային մակարդակի է Հովհաննես Խուդոյան. Թավադյանին շարունակում են կալանավորված պահել ցուցմունք կորզելու համար Իրանը սպառնացել է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Երևան-Գյումրի միջպետական ճանապարհը. ՏԵՍՆԱՅՈՒԹ Սեբաստիայում 3.7 մագնիտուդ ուժով երկրաշարժ է գրանցվել Մարալիկում միջպետական ճանապարհ են փակել (լուսանկարներ) Հերթական կարևոր պաշտոնանկությունը Ռուսաստանում Նիկոլ Փաշինյանը մեծացրել է իր անվտանգությունն ապահովող ծառայողների թիվը Գնում ենք ու բոլոր մարզերում ճանապարհները փակենք Մարինա Գրիգորյան. Վերջին 1,5 տարում չեմ տեսնում միտումներ, որ ՀՀ-ն լրջագույն մոտեցում ցուցաբերի տեղեկատվական անվտանգության հարցին Զինյալները փորձել են գրոհել Սիրիայում ռուսական Խմեյմիմ ավիաբազան Անասնաբույծ. «Կառավարությունից ոչ մեկ չի իջնում՝ մեզ հետ խոսի, մենակ ոստիկան են բերում մեր դեմ» Այս երկու տարում երկրում կատարվողը ուղիղ ճանապարհ է դեպի բռնատիրական ժամանակներ. Շարմազանով Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Մինչև ապրիլի 1 գազի սակագնի փոփոխություն չի լինելու. փոխվարչապետ Էլիբեգովա. Չունենք որևէ երաշխիք, որ Ադրբեջանը փորձ չի անի կրկնել Բաքվի ջարդերը Սմարթֆոնները ծառայության մեջ՝ պատժելի է Բակո Սահակյան. Ժողովրդավարական պետության կայացման համար կարևոր է արհեստավարժ դատական համակարգը Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործն հանձնվել է դատախազին «Բաքվում հայերի ջարդերի 30-ամյա տարելից. իրավական, տեղեկատվական ասպեկտներ» խորագրով քննարկումը՝ ուղիղ Թավադյանի աջակիցների բողոքի ակցիան՝ ուղիղ Սթափվել է պետք, կանգ առնել է պետք. օր առաջ. Արթուր Վանեցյան Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ին ձեռնտու է Ռուսաստանի և Չինաստանի հետ լավ հարաբերությունները Անասնաբույծների և մսավաճառների բողոքի ակցիան՝ ուղիղ Սոթք-Քարվաճառ ճանապարհն ու Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 20 Որոշեցի այլևս չխոսել և չասել այսօրվա իշխանության կոպիտ և ոչ այնքան սխալները. Ռուսլան Բաղդասարյան Իրանի հոգևոր առաջնորդը Թրամփին «ծաղրածու» է անվանել Ամփոփվել են ԶՈՒ ՌՔԿՊ զորքերում իրականացված աշխատանքները Հայտարարություն է ընդունվել «Մեդիա Պաշտպան»-ն անընդունելի է համարում լրատվականների նմանօրինակ գործողությունները ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan