Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Օգոստոսի 22-ին շարունակվում են օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները, տեղեկացնում են ԱԻՆ-ից։

Հրդեհը մեկուսացվել է նախօրեին ժամը 18:15-ին. սահմանվել է հերթապահություն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության վեց օպերատիվ խումբ և յոթ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու ջոկատ (ընդհանուր՝ 82 հրշեջ-փրկարար), Կոտայքի մարզի Սարալանջ գյուղից 15, Արա գյուղից 30, Զորավան գյուղից 20 և Եղվարդ քաղաքից 15 բնակիչ, Արագածոտնի մարզի մոտակա գյուղերից 20 բնակիչ և անտառտնտեսության 18 աշխատակից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում