AM | RU
USD
EUR
RUB

Ինչո՞ւ է վարչապետ Փաշինյանը կողմ հանքի շահագործմանը. փորձագետ

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Նիկոլ Փաշինյանը կողմ է հանքի շահագործմանը, որովհետև իշխանություն է։ Ընդդիմադիր Փաշինյանը դեմ կարտահայտվեր: Այս մասին Times.am-ի հետ զրույցում նշեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Ռոզի Միքայելյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին:

««Էլարդ»-ի եզրակացությունը, եթե կարդար ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ը ամբիոնից փառահեղ ու իշխանություններին ոչնչացնող ելույթներ կհնչեցներ, քարը քարի վրա չթողնելով, մեղադրելով իշխանություններին երկիրն ու բնությունը կործանելու մեջ։ Իսկ ահա տեսեք հիմա արդեն վարչապետ Փաշինյանը կողմ է արտահայտվում հանքի շահագործման ծրագրին։ Ինչու՞։

Դաշտում հնչում են կարծիքներ, թե վարչապետը «Լիդիանի» հետ գնացել է կոռուպցիոն գործարքի, ենթարկվել է արտաքին ճնշումների և այլն։ Ընկերնե՛ր, Նիկոլ Փաշինյանը կողմ է հանքի շահագործմանը, որովհետև իշխանություն է։ Ընդդիմադիր Փաշինյանը դեմ կարտահայտվեր, որովհետև դա կլիներ հերթական թեման իշխանություններին քննադատելու, իսկ այժմ շահագործելու թույլտվություն տալու որոշումը ունի իշխանությունը պահելու, պաշտոնավարումը երկարացնելու հեռահար նպատակ։

Ոմանց թվում է, թե Փաշինյանը իրոք վստահ է, որ մեկ լիտր անգամ ջուր չի աղտոտվելու։ Իհարկե վստահ չի, բայց այդ թեզով նախ ինքն իրեն է համոզել, որ հետո կարողանար համոզել իր ուղիղ եթերի ընթացքում՝ քաղաքացիներին»։

Միքայելյանի համոզմամբ, վարչապետի որոշումը ոչ թե պայմանավորված էր ջերմուկցիների, խմբակցության և այլ շահագրգիռ կողմերի հետ հանդիպումներով, այլ վաղուց կայացրած որոշմանը պետք էր հիմնավորում գտնել, իսկ դրա համար լավ փաստարկ է «Էլարդի» անհասկանալի եզրակացությունը։
«Նիկոլ Փաշինյանը ուզում է երկար պաշտոնավարել, իսկ ի՞նչ կարող է տալ հանքի շահագործումը, իր այս երկարաժամկետ նպատակի ճանապարհին։ Հաշվարկները ցույց են տալիս, որ հանքի շահագործումից հետո «Լիդիանը» կհայտնվի խոշոր հարկատուների առաջին հորիզոնականներում՝ տարեկան 60 միլիոն դոլար և ավելի հարկային վճարումներով։ Մյուս կողմից կբացվեն բարձր վարձատրությամբ աշխատատեղեր հանքի հարակից բնակիչների համար։ Այսինքն նորմալ շահագործումը սկսելուց հետո մեկ տարի անց կառավարությունը ակնկալում է շոշափելի դրական էֆեկտ գոնե երկու ուղղությունից՝ հարկային եկամուտների աճ, աշխատատեղեր։ Իսկ այն, որ ունենալու է բացասական բնապահպանական հետևանքներ, կասկած չկա դրանում։ Բայց այդ հարցը հիմա քիչ է հետաքրքրում որոշում կայացնողներին։ Չմոռանանք նաև, որ հակառակ որոշումը՝ «Լիդիան»-ի գործունեության կասեցումը, ծանր կանդրադառնա ներդրումային միջավայրի վրա: Եվ հիմա վարչապետը փորձ է անում նաև այդ խնդիրը չեզոքացնել:

Մի պահ հետ գնանք մեկ տարով։ Բոլորի համար էլ պարզ է, եթե անցյալ տարի չլինեին անհնազանդության ակցիաները Ջերմուկում, իշխանությունը որևէ պարագայում չէր հրավիրելու միջազգային փորձաքննություն, և ամենայն հավանականությամբ սեպտեմբեր ամսից հանքը կշահագործվեր, իսկ այս օրերին երկրի վարչապետը իր ՖԲ էջում հպարտությամբ գրառում կկատարեր, որ հարկային եկամուտները աճել են x տոկոսով, արտահանումը աճել է և այլն (այդ ամենն իհարկե ոսկին արտահանելու արդյունքում)»։

Փորձագետը կարծում է, որ հանքի շահագործման դրական արդյունքները ավելի կարճ ժամանակահատվածում են երևալու, այնինչ բացասական հետևանքները ավելի՝ միջնաժամկետ և երկարաժամկետ։ «Իսկ օրվա իշխանությունը նախ և առաջ լուծում է իշխանության պահպանման հարց, և այս փուլում շահագործումից ստացվող օգուտները մատուցվելու են որպես կարևոր տնտեսական ձեռքբերումներ։

Այնպես որ ցանկացած պոպուլիստ իշխանություն որքան էլ նախընտրական շրջանում հանդես գա իբրև բնապահպան, ընտրվելուց հետո առաջնահերթություն տալու է տնտեսական օգուտներին՝ հույս ունենալով, որ բնապահպանական վնասները կամ չեն լինի, կամ կլինեն ոչ իրենց պաշտոնավարման օրոք։ Սկզբունքը մեկն է. ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ...»

Լրահոս
Ամուր ժողովրդավարական հասարակություն ձևավորելու Արցախի հանձնառությունը արժանի է լիակատար միջազգային աջակցության. Զոհրաբ Մնացականյան (Տեսանյութ) Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 11-ի, վիրուսով վարակվելու 2 նոր դեպք է գրանցվել Ֆրանսիայում, առաջին դեպքը՝ Բարսելոնայում Հայաստանում 37 անձ է հոսպիտալացվել նոր կորոնավիրուսի կասկածով. ԱԱՏՄ ղեկավար. Shantnews.am «Независимая газета»-ն հրապարակել է ադրբեջանցի գրողի կեղծ հոդվածը՝ Սումգայիթում հայերի ջարդի մասին. Infocheck.am 100 տարին մեկ անգամ տեղի է ունենում էպիդեմիա. բնությունն ինքն է մաքրում մարդկանց Իտալիայում կորոնավիրուսից արդեն 10 մարդ է մահացել Վորոնեժում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը հայտարարություն է տարածել Իրանից Ադրբեջան ժամանած 23 մարդ հոսպիտալացվել է ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսի տարածման նվազման հավանական պայմանը ԵԱՏՄ երկրները նիկոտին պարունակող ապրանքների նկատմամբ միասնական պահանջներ կսահմանեն Ի՞նչ վտանգներ կան Արցախում ընտրութունների նախաշեմին Կրկին կորոնավիրուս. Ճապոնիայի առաջնությունը դադարեցվել է Թուրքիային սպառնում են գաղթականների նոր հոսք. Էրդողան ՀՀ քաղաքացիներն Իրանից Հայաստան կվերադառնան հատուկ չվերթով Կորոնավիրսուսը հասել է Ավստրիա Իրանի հետ ՀՀ սահմանին շարժը կտրուկ նվազել է. բեռնատարների վարորդներն ուժեղացված հսկողություն են անցել Անհավանական հերթեր՝ բժշկական դիմակի համար (տեսանյութ) Լևոն Քոչարյան. Չեմ կիսում փաստաբանների լավատեսությունը Արցախի նախագահի որոշ թեկնածուներ քարոզչությունով փորձում են խորհրդարանում իրենց ներկայությունն ապահովել. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) Հրապարակվել են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները Սերժ Սարգսյանը չկա, բայց քաղաքացիները նորից վատ են ապրում, գազի գինը նորից բարձրանում է. Նարեկ Սամսոնյան Փաշինյանը Մոլդովայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է հայ-մոլդովական հարաբերությունները Իրանից Ստամբուլ թռչող ինքնաթիռը կորոնավիրուսի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում ՍԴ-ն բավարարեց Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ղարաբաղյան կարգավորումը (Տեսանյութ) Սորոսի գործակալները ցանկանում են տոտալ վերահսկողություն սահմանել նաև դատական իշխանության նկատմամբ. «ՎԵՏՕ» Իրանի առողջապահության փոխնախարարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել 82 թերթանոց քրեական գործում Սերժ Սարգսյանի անձը բնութագրող տվյալներ չկան. պաշտպանը միջնորդություն ներկայացրեց Եկել ենք աջակցելու թուրքին ծնկի բերած Սերժ Սարգսյանին. Շարմազանով Եկել եմ ընկերոջս աջակցելու. Արա Բաբլոյանը դատարանի դիմաց էր՝ ի աջակցություն Սերժ Սարգսյանի Իշխանությունը տորպեդահարում է մեր անվտանգության երաշխիքներից մեկը. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Սերժ Սարգսյանը դիմեց դատարանի բակում իր աջակիցներին (Տեսանյութ) Մեզ գեներալներ այլևս պետք չե՞ն Փետրվարի 25-ի դրությամբ Հայաստանում նոր կորոնավիրուսի հաստատված դեպք չկա. Առողջապահության նախարարություն Էրդողանը նշել է Պուտինի հետ հանդիպման ժամկետը Մեկնարկում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը․ ուղիղ Փաշինյանի հերթական նվերը «կիրթ» Ալիևին` «Խոջալուի» նախօրյակին Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկել է ավանդական կառնավալը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ինչու՞ է Transparency-ն Առաքելական Եկեղեցուն համարում կոռումպացված
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan