Իրանը սատարում է Ֆրանսիայի կողմից առաջարկվող միջուկային գործարքին․ Ջավադ Զարիֆ

Իրանը սատարում է Ֆրանսիայի կողմից առաջարկվող միջուկային գործարքին․ Ջավադ Զարիֆ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է, որ Իրանը պատրաստ է աշխատել միջուկային գործարքի վերաբերյալ Ֆրանսիայի առաջարկների շուրջ։ Այս մասին գրում է Ria-ն։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի առաջարկել էր կամ մեղմել իրանական պատժամիջոցները կամ տրամադրել «փոխհատուցման մեխանիզմ, որը թույլ կտա Իրանի ժողովրդին ավելի լավ ապրել» ՝ միջուկային գործարքին լիարժեք հետևելու դիմաց: Այսօր Զարիֆը մտադիր է Փարիզում հանդիպել Մակրոնի և Ֆրանսիայի իր պաշտոնակից Ժան-Իվ Լե Դրիանի հետ:

Իրանի արտգործնախարարն անդրադարձել է նաև Պարսից ծոցում տիրող իրավիճակին, ասելով, որ իրանական կողմը պատերազմ չի սկսի, բայց «իրեն կպաշտպանի»:

Նշվում է, որ անցած մի քանի ամիսների ընթացքում Իրանը և Ֆրանսիան պահպանել են ակտիվ քաղաքական երկխոսություն, մասնավորապես, Ֆրանսիայի նախագահի խորհրդականի այցերը Թեհրան, ինչպես նաև երկու երկրների նախագահների միջև հեռախոսային խոսակցությունների շարք, որոնց ընթացքում քննարկվել են Պարսից ծոցում լարվածության թուլացումը և միջուկային գործարքին վերաբերող իրավիճակը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում