AM | RU
USD
EUR
RUB

Իշխանությունները հիմա լռում են մի հարցի շուրջ, որը ժամանակին դրոշակ էին դարձրել. փորձագետ

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Օրերս Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը լրագրողների հետ զրույցում խոսեց Հայաստանի պետական պարտքի մասին: Նախարարը վստահեցրեց. պետական պարտքի մասով 2020թ.-ը շատ չի տարբերվի 2019թ.-ից: Ջանջուղազյանը միևնույն ժամանակ զգուշացրեց, որ անվանական արտահայտությամբ արտաքին պարտքը կաճի, սակայն հուսադրեց, որ դա դեռևս չի նշանակում, թե կավելանա պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը:

Հարցի շուրջ Times.am-ի լրագրողը զրուցել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանի հետ:

- Փաստացի հայտարարվեց, որ պետական պարտքը կավելանա: Ինչպե՞ս կգնահատեք այդ փաստը:

- Պետական պարտքի ինստիտուտն աշխարհում ընդունված պրակտիկա է և առհասարակ դեմ եմ պետական պարտքի աճող թվերից արվող բացասական հետևություններին, հատկապես եթե խոսքը վերաբերում է արտաքին պետական պարտքին: Ինչպես գիտենք նախարար Ջանջուղազյանը խոսել է հենց դրա մասին: Ասեմ ավելին, աճող արտաքին պետական պարտքը նաև որոշակիորեն ցուցիչ է տվյալ երկրի վճարունակության, գործընկերների կողմից ընկալելիության ու վստահության մասին և ի վերջո, ենթադրում է երկրի ներսում որոշակի զարգացումների ապահովում, որոնց նպատակուղղված են վարկային միջոցները: Զարմանալի ոչինչ չկա, բացառությամբ միայն այն հանգամանքը, որ ներկայիս իշխանություններն էլ փաստորեն աճեցնում են ՀՀ պարտքը:

- Ինքներդ եք ասում՝ բնականոն գործընթաց է:

- Ես՝ այո ասում եմ, բայց ներկայիս իշխանության ներկայացուցիչները դեռևս ըդդիմադիր դիրքերից բազմիցս են խոսել այդ երևույթի մասին բացասաբար, քննադատաբար, համարելով այդ գործընթացն ազգադավ և այս պարագայում սպասելի էր, որ ինչ-որ եղանակի են տիրապետում, որով կարելի է խուսափել, կրկնում եմ, ըստ իս շատ բնականոն գործընթացից: Բայց արի ու տես, որ չունեն ներկայիս իշխանությունները ոչ մի նոր եղանակ, նույնիսկ՝ վստահեցրած կախարդական փայտիկը չկա: Այսինքն իշխանությունները հիմա լռում են մի հարցի շուրջ, որը ժամանակին դրոշակ էին դարձրել:

- Նախարարը վստահեցրեց, որ քայլեր են արվում պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը նվազեցնելու ուղղությամբ:

- Պարտք –ՀՆԱ հարաբերակցությունն այն ցուցանիշներից է, որով որոշվում է՝ հատե՞լ է արդյոք պետական պարտքը վտանգի շեմը, թե՝ ոչ: Այս իմաստով նշեմ, որ նախորդ տարիներին այդ հարաբերակցությունը եղել է թույլատրելի շեմում՝ պակաս, քան ՀՆԱ 60% -ը: Հիմա, խոսելով պարտք/ՀՆԱ տարբերության կրճատման մասին, փաստորեն պետք է ի նկատի առնենք ՀՆԱ ցուցանիշի աճը, քանի որ նախարարն ինքն ասաց, որ պարտքի անվանական աճ կլինի: Իսկ դա կրկին տնտեսության բնականոն գործընթաց է և տնտեսական աճի մյուս կարևորագույն ցուցիչների հետ, ՀՆԱ-ն անընդհատ ենթարկվում է աճի: Հարցն այստեղ նրանում է, թե որքան կլինի պետական պարտքի և ՀՆԱ աճի արագությունների տարբերությունը ՀՆԱ/պարտք հարաբերակցությունը շահեկան դիրքերում պահելու համար:

Մյուս կողմից պետական պարտքի կառավարելիության մասին խոսում են նաև այլ ցուցանիշներ՝ օրինակ արտաքին պարտքի սպասարկում/ բյուջետային եկամուտներ հարաբերակցությունը կամ արտաքին պարտքի սպասարկում/ արտահանում հարաբերակցությունը: Սրանց մասին քիչ է բարձրաձայնվում, սակայն սրանք ևս ցուցանիշներ են, որոնցից կարելի է եզրակացություն անել՝ պետությունը ճի՞շտ պարտքային քաղաքականություն է վարում, թե՞՝ ոչ: Կապրենք, կտեսնենք:

 

Լրահոս
Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում «Խորհուրդ չեմ տալիս ինձ ներքաշել քաղաքական դաշտ». Վլադիմիր Գասպարյան Հայաստանի ձախողված և Վրաստանի հաջողված պայքարը. նույն համաճարակի երկու տարբեր պատմություն ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել` արտակարգ դրության երկարաձգման հարցով. ուղիղ «Մուտիլովշիկից» այլ բա՞ն էիք սպասում «Առավոտ». Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն «Ժողովուրդ». Հայկ Մհրյանը նոր պաշտո՞ն կստանա «Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը որոշել է, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում այլևս չպետք է լինեն պատգամավորներ «Ժողովուրդ». Երևանում բնակարանների գները նվազել են. ինչ իրավիճակ է անշարժ գույքի շուկայում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 12 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Սիսիան հանգստանալու, հանկարծ տեղում որոշել է մի հատ էլ զորամաս մտնի Սա անմարդկային ցինիկ հայտարարություն է, որի հեղինակը բարոյական իրավունք չունի երկիր ղեկավարելու․ Ա. Աշոտյան Վարչապետի մամուլի խոսնակը հերքել է շաբաթ օրը Փաշինյանի ընտանիքի՝ հարսանիքի մասնակցելու մասին լուրը Սա է օկուպանտի բարոյական նկարագիրը, և օր առաջ Հայրենիքը սրանցից ազատագրել է պետք, երկիրն այս աղբից մաքրել է պետք. Հակոբյան Մոտ օրերս համախոհներով կներկայացնենք Ազգային արժեքների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունը․ Զոհրաբյան Բեյրութում վերսկսվել է բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է առաջնագիծ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը մեկ անգամ ևս ի ցույց է դնում այդ երկրի անկարողությունը՝ առերեսվելու իր անցյալի հետ. Նաղդալյան Ռուսաստանի պատվաստանյութը մինչև 2 տարի կապահովի պաշտպանությունը կորոնավիրուսից Ռուսաստանում սկսում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները. Պուտինն ասել է, թե ինչպես դա պետք է արվի Նիկոլ Փաշինյանը մասնակցել է քավորի դստեր հարսանիքին Այս պահին առկա են բոլոր հիմնավոր կասկածները հարցականի տակ դնելու ծրագրի իրատեսականությունը. Արմեն Աշոտյան Եվրամիությունը վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ Ինձ բերման են ենթարկել ոստիկանին վիրավորելու համար, սակայն ես երբեք որևէ ոստիկանի չեմ վիրավորել. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Ադրբեջանում անցկացված զորավարժություններն էական նորություններ չեն պարունակել. Տիգրան Աբրահամյան Նարեկ Սամսոնյանին բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին. ՈՒՂԻՂ ԱՄՆ-ում սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Լուկաշենկոյի նկատմամբ Դատական պրոցեսի ձգձգման հիմնական մեղավորները հենց Դատախազությունն ու ՀՔԾ-ն են․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Ապօրինի ձերբակալեցին Նարեկ Սամսոնյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վաղը կառավարության արտահերթ նիստ կա. Արտակարգ դրությունը երկարաձգվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ Վահե Հովհաննիսյան. Որ միշտ չկանխատեսենք անցյալը (Մաս առաջին) Նոր պաշտոնանկություն Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում «Ժողովուրդ». Ազգային ժողովի էթիկայի հարցերով հանձնաժողովը չի կարող ստեղծվել 2021 թ. հունվարի 1-ից շուտ Սորոսական Հովաննես Մադոյանը նշանակվեց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում «Ժողովուրդ». Ուշագրավ կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում «Ժողովուրդ». Մանրամասներ` «Իմ քայլը» խմբակցության դռնփակ հանդիպումից «Հրապարակ». Փաշինյանին Թրամփի հետ հանդիպել չհաջողվեց, Բայդենի հետ կփորձի հանդիպել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan