Թուրքիան լրացուցիչ զրահատեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին
26/08/2019 13:18
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, Ermenihaber.am: Թուրքիան շարունակում է լրացուցիչ զրահատեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը։
Նշվում է, որ Թուրքիայի սահմանամերձ Շանլըուրֆա նահանգի 20-րդ զրահատանկային բրիգադի հրամանատարությունից 3 ռազմական մեքենայից բաղկացած ավտոշարասյուն է դուրս եկել` ուղևորվելու դեպի Աքչաքալեի շրջան:
Աղբյուրի փոխանցմամբ` զրախատեխնիկան սիրիական սահման է ուղարկվում տեղի թուրքական զինված ստորաբաժանումների ուժերն առավել ամրապնդելու համար:
Զինտեխնիկայի տեղափոխումն իրականացնելու համար իրականացվել են անվտանագային լուրջ միջոցառումներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում