ԱԱԾ-ին մնալու են հետախուզությունն ու հակահետախուզությունը. ինչ է փոխանցվում Հակակոռուպցիոն կոմիտեին

ԱԱԾ-ին մնալու են հետախուզությունն ու հակահետախուզությունը. ինչ է փոխանցվում Հակակոռուպցիոն կոմիտեին

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, 1in.am: Ազգային ժողովում քննարկվում է «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների ծրագրի» նախագիծը:

Քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ է Ոստիկանությունից, Քննչական կոմիտեից հակակոռուպցիոն գործառույթը փոխանցվում նոր ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեին, իսկ ԱԱԾ-ից՝ ոչ: Հարցին ի պատասխան արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց.

«Մեր տեսլականով՝ ԱԱԾ-ի մոտ մնալու են հետախուզության և հակահետախուզության գործառույթները և դրան համապատասխանող օպերատիվ հետախուզական և քննչական գործառույթները: Այսինքն՝ մյուս գործառույթները վերապահվելու են Հակակոռուպցիոն կոմիտեին: Բայց այստեղ կարևոր է անցումային շրջանը, մասնավորապես, օպերատիվ գործի մասով շատ փակ համակարգ է՝ գործակալների ցանց և այլն: Եվ Հակակոռուպցիոն կոմիտեն ուղղակի չի կարող 3 կամ 4 տարում ունենալ նման պատրաստվածություն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում