Իդլիբում ռուս-թուրքական լարվածությունից հետո Էրդողանը մեկնում է Ռուսաստան

Իդլիբում ռուս-թուրքական լարվածությունից հետո Էրդողանը մեկնում է Ռուսաստան

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, Ermenihaber.am: Օգոստոսի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնելու է Ռուսաստան, որտեղ հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երկու երկրների ղեկավարների հանդիպման օրակարգային թեման լինելու է Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։

Վերջին 10 օրվա ընթացքում Սիրիայի կառավարական ուժերն Իդլիբում ահաբեկիչների դեմ պայքարում Ռուսաստանի աջակցությամբ հաջողություններ են գրանցել՝ իրենց վերահսկողության տակ առնելով մի քանի շրջաններ։

Այս ամենը մեծապես անհանգստացրել է Թուրքիային, մանավանդ որ օրեր առաջ Սիրիայի կառավարական ուժերը հրթիռակոծել էին Մաարեթ Էլ Նուման-Հան Շեյհուն ավտոճանապարհը, ինչի հետևանքով Թուրքիայի զինուժը չկարողացավ լրացուցիչ ուժեր տեղափոխել Հան Շեյհուն շրջանում տեղակայված թուրքական 9-րդ և 10-րդ դիտակատեր:

Թուրքիայի նախագահն Իդլիբում տեղի ունեցող իրադարձությունների թեմայով ավելի վաղ հեռախոսազրույց էր ունեցել Պուտինի հետ և հայտնել, որ կառավարական ուժերի գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում Թուրքիայի ազգային անվտանգությանը։

Թուրքական աղբյուրը նշում է, որ Էրդողանը Պուտինի հետ կմասնակցի Մոսկվայում կայանալիք ռազմական ինքնաթիռների տոնավաճառ-ցուցահանդեսին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում