Թեհրանն Էսկադրային ականակիր է ուղարկել Ադենի ծոց իրանական նավերի պաշտպանության համար

Թեհրանն Էսկադրային ականակիր է ուղարկել Ադենի ծոց իրանական նավերի պաշտպանության համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Թեհրանն իրանական նավերի անվտանգության ապահովման համար էսկադրային ականակիր է ուղարկել Ադենի ծոց: Այդ մասին հայտնել է Իրանի բանակի փոխհրամանատար, դերծովակալ Հաբիբոլա Սայարին, փոխանցում է IRNA գործակալությունը:

«Էսկադրային ականակիրն ուղարկվում է օժանդակ նավի և ուղղաթիռակրի ուղեկցությամբ», – նշել է Սայարին:

Նրա խոսքով՝ «խնդիրը նավարկության անվտանգության ապահովումն է Իրանի նավերի համար»:

«Էսկադրային ականակիրը նավարկության միջոցները կուղեկցի Ադենի և Օմանի ծոցերում», – ավելացրել է դերծովակալը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում