AM | RU
USD
EUR
RUB

«Քաղաքական դադարը» խիստ հարաբերական է. Արցախի նախագահի խորհրդական

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, 1in.am: «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

– Պարոն Աբրահամյան, վերջին մեկ տարում ներքաղաքական իրադարձություններն Արցախում հաճախակի ակտիվ բնույթ են կրում: Ինչպիսի՞ն է այս փուլում ներքաղաքական վիճակը, ի՞նչ նոր իրադարձություններ են սպասվում:

– Վերջին մեկ տարվա ընթացքում իրադարձություններն Արցախում զարգանում են 2020 թվականին սպասվող համապետական ընտրությունների տրամաբանության մեջ: Ակտիվ քաղաքական գործընթացները հիմնականում դրանով են պայմանավորված:

Ներկայումս Արցախում ՏԻՄ ընտրությունների նախընտրական շրջանն է, մեծ թվով համայնքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտում, ակտիվ քարոզարշավ է ընթանում:

– Ընտրությունների համատեքստում շատ է խոսվում Արցախում օրինական ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին: Ավելին՝ ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից 33 մլն դրամ գումար հատկացրեց երկու կազմակերպությունների, որոնք դիտորդական առաքելություն են իրականացնելու Արցախում:

– Անկեղծորեն զարմացած եմ, որ մի շարք դեպքերում շահարկվում է Արցախում կայացած նախորդ ընտրությունների օրինականության հարցը կամ միտումնավոր փորձ է կատարվում հարցականի տակ դնել առաջիկայում սպասվող ընտրական գործընթացները: Այս թեմայի շուրջ վերջին շրջանում նաև ոչ կոռեկտ ձևակերպումների եմ հանդիպում:

Այն մարդիկ, ուժերը, որոնք կարծում են, որ մինչ այս պահը Արցախում կայացած ընտրությունները խնդիր են ունեցել օրինականության հետ, կա՛մ չեն ճանաչում Արցախը, կա՛մ նվազագույնը ծանոթ չեն վերջին տասնամյակների արցախյան անցուդարձին:

Արցախի իշխանությունն օրինական ընտրությունների անցկացման առաջին շահագրգիռ կողմն է, դրա պատասխանատուն և այս տարիների ընթացքում կամք ու վճռականություն է դրսևորել բոլոր մակարդակի ընտրությունների պատշաճ կազմակերպման ուղղությամբ:

– Ինչպիսի՞ն է այս պահին ՏԻՄ ընտրությունների ընթացքը:

– Գործընթացներն իրենց հունով են ընթանում, առանձնապես խնդիրներ չկան: Ձևավորված միջավայրը թույլ է տալիս պնդելու, որ դրանք սահուն ընթացք կունենան:

– Նախագահական ընտրություններին դեռ 7 ամիս ժամանակ կա, սակայն հիմնական թեկնածուները կարծես հայտնի են: Այս շրջանում քաղաքական ուժերը դադարի փուլում են, արդյոք սպասելի՞ է, որ թեժ իրադարձություններ ունենանք Արցախում:

– Օրենքով սահմանված կարգով առաջադրվելու իրավունք ունեցող և մինչ այժմ իրենց մտադրությունների մասին հայտնած թեկնածուները երկար տարիներ մի թիմում աշխատել են, կա ձևավորված աշխատանքային, գործընկերային մթնոլորտ, հարգանք:

Այս պարագայում կարծել, թե ինչ-որ մեկը կարող է գնալ այնպիսի քայլերի, ինչը կթեժացնի իրավիճակը, մի տեսակ անհավատալի է: Էլ չեմ ասում, որ Բակո Սահակյանը եղել և մնում է մեր երկրում կայունության ու հավասարակշռության ապահովման թիվ մեկ շահագրգիռ կողմը, և ցանկացած գործընթաց, ինչը կարող է վտանգ առաջացնել դրա ապահովման համար, նախագահն օրենքով ամրագրված իր լիազորությունների շրջանակներում այդ ռիսկերը կչեզոքացնի:

Ինչ վերաբերում է «քաղաքական դադարին», ապա դա խիստ հարաբերական է: Ընտրություններին ընդառաջ՝ յուրաքանչյուրն իր ռազմավարությունն է կառուցում, թիմերը վերակառուցում, լուսաբանվող ու չլուսաբանվող հանդիպումներն անցկացնում:

Արցախում բոլորը բոլորին լավ գիտեն, այստեղ կուլիսային խարդավանքները, ինտրիգները, «դավադրապաշտական գործողությունները», բռնությունները չեն աշխատում: Ով սա լավ չի հասկանում, շատ ավելի վատ՝ միանգամից ձախողվելու է, էլ չեմ ասում, որ լուրջ խնդիր է ունենալու իրավապահ մարմինների հետ:

Ինչևէ, ես հույս ունեմ, որ մենք այս փուլը ևս պատվով կհաղթահարենք՝ ապահովելով քաղաքական գործընթացների սահունությունն ու տրամաբանությունը:

Լրահոս
ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 295 անգամ Իրանը մտադիր է վրեժ լուծել գեներալ Սուլեյմանիի սպանության մասնակիցներից Արձակուրդից վերադառնալուց հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է բոլոր նիստերին. ՍԴ Ինչից է ՁԵԶ փորձում զրկել «հեղափոխությունը». Արփինե Հովհաննիսյան «Պռոշյանի գինու գործարան»-ում պայթյունի հետևանքով տուժածներից մեկը մահացել է Արցախի Ազգային ժողովի նստավայրը Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի Սպասվում են լրջագույն քաղաքական զարգացումներ, որտեղ «Հայրենիք» կուսակցությունն ունենալու է առանցքային դեր․ Արթուր Վանեցյան Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերը «Տեսողությունս կորցնելուց հետո եմ միայն իմացել, որ գարդասիլի պատվաստում եմ ստացել» «Ժողովուրդ»․ Շուտով կհայտարարվի նախաքննության ավարտի մասին «Հրապարակ»․ Երկրի վարչապետն ավելի կարևոր մտահոգություն ունի, քան մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ու բյուր խնդիրները «Ժողովուրդ»․ Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն և արդեն կան «168 ժամ». Քաղաքական բանավեճի ու մշակույթի մակարդակն իջել ու իջնում է՝ հասնելով անթույլատրելի ցածր կետի «Հրապարակ». Ձեր երկրում անասելի շատ քրգործեր են հարուցվում, որոնք ոչ մի հանգրվանի չեն հասնում․ ՀՀ-ում ՌԴ դեսպան «Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանը իշխանության փիարը նոր մակարդակի է հասցնում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 19 «Իմ քայլը» հիմնադրամը նորաստեղծ ՀԿ-ին մոտ 96 մլն դրամ էր տվել՝ նոյեմբերին Համալիրում կազմակերպված փառատոնի համար Նոր չարտերային չվերթներ Մոսկվայից Երևան Պաշտպանվել սեփական կառավարությունից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա՝ Մատենադարանի դիմաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ Այլևս չենք զարմանում մեզ հարևան որոշ երկրների դրսևորած վանդալիզմից. Հայրապետյան «Հայրենիք» կուսակցությունը խորհրդի նիստ է անցկացրել «Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը». Աշոտյանը՝ վարչապետին Հայաստանում կա էլիտա, որը կարող է փոխարինել այս իշխանություններին. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Ճիշտ չէ, որ բանակում չծառայած մարդն ասի՝ բոլորդ պետք է ծառայեք. Գորգիսյան Թո՛ղ գան, խոսե՛ն մարդկանց հետ. Ամուլսարի հարակից համայնքի բնակիչները Կառավարությանը հրավիրում են համայնք (Տեսանյութ) «Qatar Airways»-ը դեպի Երևան թռիչքները հոկտեմբերի 5-ից կդարձնի ամենօրյա Ես ասել ու ասում եմ՝ եթե պետությունը քայլեր չանի, փոփոխություններ չկատարի, մենք օր օրի անդունդ ենք գնալու. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԱԳՆ պատվիրակությանը Սորոսական շրջանակնե՞րն են Բաթոյանին ջրից չոր դուրս բերում․ «Մեդիա պաշտպանի» մշտադիտարկումները մամուլում ՀՀ տարածքում վաղվանից ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Արմավիրի մարզում մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Էջմիածին-Մարգարա ճանապարհը Այս ամենի հետևում նկատելի է «Թուրքիայի մեծ ականջները». Տիգրան Աբրահամյան Երկու ստենդ սրտիս ոտքով եկել եմ ու ընտրել քեզ, ինչո՞ւ ես դուխներս կոտրում. Ակցիայի մասնակիցը՝ Նիկոլ Փաշինյանին Անթաքույց փորձում են կրթական բովանդակության մեջ նվազեցնել ազգային մշակութային և արժեքային տարրերը. Ավետիք Չալաբյան Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերը Հագուստ և կոշիկ ներկրող տնտեսվարողները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ ԱԺ նիստը՝ ուղիղ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. աշխատանքային խումբ է ստեղծվում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan