Վանաձորի ոստիկանները զինված քաղաքացու են բերման ենթարկել. Տեսանյութ

Վանաձորի ոստիկանները զինված քաղաքացու են բերման ենթարկել. Տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Ոստիկանությունը շարունակում է բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերմանն ուղղված միջոցառումները:

Օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում օգոստոսի 25-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, Վանաձորի Թումանյան փողոցից բաժին բերման ենթարկեցին Վանաձորի Իսահակյան փողոցի 23-ամյա մի բնակչի:

Նրա անձնական խուզարկությամբ` տաբատի գոտկատեղից հայտնաբերվեց ատրճանակ` լիցքավորված 3 փամփուշտով:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում