Մթերային խանութի ապակին կոտրել և փորձել է գողություն անել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մթերային խանութի ապակին կոտրել և փորձել է գողություն անել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Օպերատիվ կառավարման կենտրոնից օգոստոսի 25-ին ժամը 03.40-ին ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Մարգարյան փողոցի մի բնակչուհի և հայտնել, որ իրենց շենքի դիմացի մթերային խանութի ապակին կոտրում են:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Կոտայքի մարզի 18-ամյա բնակիչը կոտրել է Մարգարյան փողոց, 22 հասցեում գործող մթերային խանութի ապակին և փորձել գողություն կատարել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում գործն ավարտին հասցնել չի կարողացել:

18-ամյա երիտասարդը, ժամը 05.30-ին 16-րդ թաղամասում հայտնաբերվել և գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին:

Նա տվել է խոստովանական բացատրություն: Պատճառված վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում