Ռուսաստանում Էրդողանին է ներկայացվելու ՍՈՒ-57 կործանիչը

Ռուսաստանում Էրդողանին է ներկայացվելու ՍՈՒ-57 կործանիչը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Մոսկվա, որտեղ մասնակցելու է ՄԱԿՍ-2019 Միջազգային օդագնացության տոնավաճառի բացման արարողությանը, ինչպես նաև հանդիպում է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Այդընլըք» լրատվամիջոցը:

Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտնել է, որ ՄԱԿՍ-2019 տոնավաճառի շրջանակում Էրդողանին է ներկայացվելու ռուսական հինգերորդ սերնդի ՍՈՒ-57 կործանիչը: Ցուցադրվելու է նաև չորրորդ սերնդին պատկանող ՍՈՒ-35 կործանիչը:

Նա նշել է նաև, որ ներկայացնելուց է կախված, թե Թուրքիան կցանկանա՞, արդյոք, գնել դրանցից որևէ մեկը:

Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնումից հետո ԱՄՆ-ը այս երկրին հեռացրել էր ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից: Ներկայումս Թուրքիան որպես այլընտրանքային տարբերակ է դիտարկում ռուսական ՍՈՒ-57 կործանիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում