Միջազգային ֆինանսական էլիտան որոշել է Նիկոլին կանխավճար տա

Միջազգային ֆինանսական էլիտան որոշել է Նիկոլին կանխավճար տա
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, FacebookԱմուլսարի պահապաններին խորհուրդ եմ տալիս ակտիվ մարզվել ու հնարավորության դեպքում ձեռք բերել ակտիվ պաշտպանության միջոցներ, քանի որ Moody’s-ը Հայաստանի վարկանիշը բարձրացրել է մեկ աստիճանով: Հիմա կասեք՝ բայց ի՞նչ կապ ունի: Բանը նրանում է, որ քարուքանդ եղած տնտեսության վարկանիշը բարձրացնելու միակ իմաստը կարար լիներ ավանս տալը: Կոպիտ ասած` միջազգային ֆինանսական էլիտան որոշել է Նիկոլին կանխավճար տա, որ նա Ամուլսարը գործարկի: Ընդ որում, քանի որ դա մի օրվա գործ չէ, ըստ ամենայնի այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել ամիսներ առաջ, իսկ Էլարդ-Մելարդը զուտ բուտաֆորիա էր թոզ փչելու համար: Իսկ եթե չեք հասկանում` ինչ կապ կա Ամուլսարի ու միջազգային ֆինանսական էլիտայի մեջ խնդրում եմ նայեք Ամուլսարի փայատերերի կազմը: Այնտեղ, ի թիվս այլ խորհրդավոր հիմնարկների, կան նաև IFC-ն ու EBRD-ն:

Իմիջիայլոց խորհուրդ կտայի նաև հաշվի առնել, որ սեպտեմբերին բողոքի ցույցերը շատ ավելի տեղին կլինի անել ՄԹ դեսպանատան առջև, քանի որ շատ հնարավոր է նոր փաստեր բացահայտվեն այդ երկրի հայազգի նոր դեսպանի և Ամուլսարի խորհրդավոր փայատերերի միջև:

Ըստ ամենայնի Ամուլսարը ոռոգվելու է արյամբ ու այդ ամենը վրիպելու է միջազգային ԶԼՄ-ների ուշադրությունից, որովհետև «դաբռոն» կա: Moody’s-ը վկա:

Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում