«ՎԵՏՕ». Ջերմուկցիների խնդիրներով իբր մտահոգված սորոսականներն իրականում միանգամայն այլ նպատակներ են հետապնդում

«ՎԵՏՕ». Ջերմուկցիների խնդիրներով իբր մտահոգված սորոսականներն իրականում միանգամայն այլ նպատակներ են հետապնդում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Ջերմուկի և հարակից համայնքների սիրելի բնակիչներ, «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անունից ձեզ կոչ ենք անում Ամուլսարի կապակցությամբ բողոքի ցույցերի ընթացքում չկորցնել զգոնությունը:

Ձեր խնդիրներով իբր մտահոգված սորոսականներն իրականում միանգամայն այլ նպատակներ են հետապնդում: Վճարված սորոսականներն, աղմկելով, իրենց վրա են վերցնում ձեր խնդիրների շուրջ իշխանությունների հետ բանակցելու նախաձեռնությունը, ինչից հետո իրենց սեփական օրակարգով ձեր անունից պայմանավորվում են իշխանությունների հետ ինչ-որ կլորիկ գումարի շուրջ:

Սիրելի ջերմուկցիներ, եղե՛ք ուշադիր, ձեր խնդիրները բարձրացրեք անձամբ, մի՛ հավատացեք բնապահպան ներկայացող, այսպես կոչված, միջնորդներին, ովքեր, «Ամուլսար» գոռալով, իրենց շահն են առաջ տանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում