ՍԴ-ն հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը

ՍԴ-ն հետաձգել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Սահմանդրական դատարանը որոշում է կայացրել մինչև սեպտեմբերի 3-ը հետաձգել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը: Այս մասին տեղեկացանք Սահմանադրական դատարանի կայքից:

«Ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից Սահմանադրական դատարանը որոշեց գործի դատաքննությունն սկսելու ժամկետը 2019 թվականի օգոստոսի 29-ի ժամը 10:00-ից հետաձգել 2019 թվականի սեպտեմբերի 3-ին` ժամը 11:00-ին»,- նշված է որոշման մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում