Վրաստանի նախագահը նշել է Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսման պայմանները

Վրաստանի նախագահը նշել է Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսման պայմանները

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Ռուսաստանի դիրքորոշման փոփոխությունը կարող է հիմք դառնալ Թբիլիսիի ու Մոսկվայի միջև երկխոսության վերսկսման համար, միայն այս դեպքում Վրաստանը պատրաստ կլինի ՌԴ-ի հետ շփումներին:

Այդ մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է «Euronews» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը եթեր է հեռարձակվել չորեքշաբթի:

«Ռուսաստանի հետ ինչ-ինչ շփումներ ունենալու, դրանք վերսկսելու համար մեզ անհրաժեշտ կլինի հստակ հասկանալ, որ Ռուսաստանի դիրքորոշման մեջ փոփոխություններ են տեղի ունեցել այնպիսի փոքր հարևանի նկատմամբ, ինչպիսին մենք ենք: Նաև Ռուսաստանը պետք է ընդունի, որ հարաբերությունները չեն կարող կառուցվել հարկադրանքով: Երբ մենք հստակ ազդանշաններ տեսնենք այդ ուղղությամբ, ապա, ես վստահ եմ, մենք պատրաստ կլինենք երկխոսությանն ապագայում», – ասել է նա:

Զուրաբիշվիլին հիշեցրել է, որ Վրաստանն ու Ռուսաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն 2008 թվականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում