«Հրապարակ». Ինչպես սիրաշահել ԱՄՆ-ին. փակ քննարկում

«Հրապարակ». Ինչպես սիրաշահել ԱՄՆ-ին. փակ քննարկում

«Մեր տեղեկություններով՝ օրերս փակ քննարկում է տեղի ունեցել պաշտպանության և ԱԳ նախարարների և որոշ դեսպանների մասնակցությամբ։ Թեման եղել է Սիրիա ուղարկված զորախումբը, որը բացասական է ընկալվել ԱՄՆ իշխանությունների կողմից։

Մեր տեղեկություններով՝ ԱՄՆ-ից բանագնացով օրերս կրկին դժգոհություն են հղել ՀՀ իշխանություններին և հասկացրել, որ դա բացասաբար է անդրադառնում հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։

Հավաքի նպատակն է եղել՝ հասկանալ, թե ինչպես դուրս գալ այդ իրավիճակից և սիրաշահել ԱՄՆ-ին։ Մեզ ասացին, որ լուծումը գտնվել է, բայց դա, իհարկե, Սիրիայից զորախումբը հետ կանչելը չէ, քանզի այս դեպքում էլ Ռուսաստանի հետ խնդիր կունենանք։ ԱԳՆ-ից հերքեցին հանդիպման փաստը, մինչդեռ մեզ հայտնի են անգամ քննարկման մանրամասներ, որոնք չենք հանրայնացնում՝ ելնելով պետական շահից»,-գրում է թերթը:

Մանրամասն՝  թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում