AM | RU
USD
EUR
RUB

ՌԴ այցից անմիջապես հետո Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Թուրքիան և ԱՄՆ-ն պատրաստ են համատեղ ջանքեր գործադրել Իդլիբում նոր հումանիտար ճգնաժամերի կանխման և Սիրիայի հյուսիս-արևմուտքի խաղաղ բնակչության պաշտպանության ուղղությամբ՝ Բաշար ալ Ասադի ռեժիմի բանակի հարվածների ֆոնին: Սույն հարցի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է ria.ru-ն՝ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությանը հղումով:

Մամուլի ծառայությունից հայտնել են, որ հեռախոսազրույցի ընթացքում երկկողմ հարցերի հետ մեկտեղ Էրդողանն ու Թրամփը քննարկել են Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները:

Ըստ հաղորդման՝ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նաև գոհունակություն է հայտնել Իրանի վերաբերյալ Ֆրանսիայում անցկացված «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակում ձեռնարկված քայլերի և Անկարայում ԱՄՆ նոր դեսպան Դևիդ Սաթերֆիլդի գործունեության մեկնարկի կապակցությամբ:

Թուրքիայի և ԱՄՆ-ի ղեկավարները կրկին շեշտել են, որ շահագրգռված են փոխադարձ շրջանառության աճի և այդ ցուցանիշը 100 մլրդ դոլարի հասցնելու հարցում:

«ԱՄՆ-ի հետ համաձայնությունը՝ Եփրատից արևելք ընկած հատվածը մաքրելու և անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ, ճիշտ քայլ է: Ստեղծվել է համակարգող կենտրոն, և շուտով կսկսվեն համատեղ հերթապահությունները։ Բայց մենք թույլ չենք տա ձգձգել գործընթացը, ինչպես դա տեղի է ունենում Մանբիջի հարցում»,- այս մասին էլ Էրդողանն ասել է Մոսկվա կատարած այցից վերադարձի ճանապարհին՝ ինքնաթիռում թուրք լրագրողների հետ զրույցում:

Նրա խոսքով՝ Անկարան թույլ չի տա Սիրիայի արևելքը վերածել շրջանի, որտեղ կգտնվեն քրդական կազմավորումները:

«Այժմ մեր ամբողջ սահմանի երկայնքով ամեն ինչ պատրաստ է, բոլորն իրենց տեղերում են՝ անձնակազմը, զրահատեխնիկան։ Մենք պատրաստ ենք գործել ցանկացած պահի։ Մեզ համար այնտեղ խնդիրներ չկան»,- հավելել է Էրդողանը:

Նա նաև նշել է, որ Մանբիջում, որի շուրջ ԱՄՆ-ն և Թուրքիան ավելի վաղ համաձայնեցրել էին քրդական կազմավորումների դուրսբերման ճանապարհային քարտեզը, քրդական կազմավորումներն «այժմ փորձում են խարդախել՝ ասելով, թե դուրս են եկել, բայց ոչ ոք դուրս չի գալիս»:

Լրահոս
Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 2835-ի «Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը ոչ թե 34 է, ինչպես երկրի իշխանություններն են պնդում, այլ 210». BBC «Հրապարակ»․ Ժամանակին փաստաբանությունից էին դատական համակարգ գնում, հիմա դատավորներն են երազում փաստաբան դառնալ «Ժողովուրդ»․ Վճռաբեկ դատարանը լուծարելու պահը չի հասունացել. Երվանդ Խունդկարյան «Հրապարակ». Այս գործն իրավաբանության հետ կապ չունի «168 ժամ». Պաշտոնյաների պարգևավճարների տրման նոր, գաղտնի համակարգը. ինչպիսի՞ հետևանքներ կլինեն «Փաստ». Վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացված թվերից դժգոհ են «Ժողովուրդ». ՀՀ-ում վերջին երեք տարիներին ավելացել է ինքնասպանությունների թիվը. ո՞րն է պատճառը «Փաստ». Իշխանությունները նետվել են կենաց ու մահու կռվի «168 ժամ». Իշխանության դեգրադացիայի մեխանիկան «Հրապարակ». ՍԴ դատավորները մերժել են իշխանության հետ հանդիպումը «Փաստ». Արսեն Թորոսյանը «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի» տնօրեն է նշանակել Հարկայինի ծառայողի «Փաստ». Քննարկվում է զորակոչային տարիքի շեմը բարձրացնելու հարցը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Փետրվարի 29 Արվեստի պատմության ամենաթանկարժեք երեք կտավները Ինչպե՞ս տարբերել սովորական գրիպը կորոնավիրուսից. վախենա՞լ «չինական ժանտախտից». ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Չինաստանը մասնագետների խումբ է ուղարկել Իրան Ադրբեջանցու կողմից սպանված Լևոն Գրիգորյանի ընտանիքը բաց նամակով դիմել է Ռուսաստանի ԱԳՆ-ին Էրդողանը զինյալներ է ուղարկել Լիբիա և խաբել նրանց Թեհրան-Երևան երկրորդ հատուկ չվերթով Հայաստան է ժամանել 80 քաղաքացի Իրանի խորհրդարանը կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է աշխատանքը Հակառակորդը կրակոցներ է արձակել Կոթիի ուղղությամբ Ռուսաստանը և ԱՄՆ-ն միմյանց հետ քննարկել են Սիրիայի հարցը «Գնում եմ 100 փաստի ետևից». Նիկոլ Փաշինյանն այցելում է քաղաքացիներին. ուղիղ Սպանության փորձի մեջ մեղադրվողը բերման ենթարկվելիս կրակոցներ է արձակել Դավթաշենի ռեստորաններից մեկում Դավթաշենում զինված անձը մտել է ռեստորան և պատանդ վերցրել 4000-ամյա ժայռապատկերները փրկելու համար ոչինչ չի արվել Հակոբ Արշակյանը 8 ամսում ստացել է մոտ 21.000 ԱՄՆ դոլար պարգևավճար Հռոմի պապը կորոնավիրուսի պատճառով տնից է աշխատում Մարտ ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը ԱՄՆ-ը փակում է Հարավային Կորեայում տեղակայված ռազմակայանը կորոնավիրուսի պատճառով Իրանում չորս պատգամավորի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր դեպք Արցախի ԱԳՆ. Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է հայերի նկատմամբ այլատյացության սերմանման քաղաքականությունը Անհատ տաքսու վարորդները հավաքվել են ՊԵԿ-ի դիմաց՝ բողոքով Սոխ, սալ, սխտոր․ Ուկրաինայում խոսել են կորոնավիրուսի դեմ պայքարի մասին Զոհրաբ Մնացականյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը քննարկել են համագործակցությունը (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի Փաստ 101 Փաստաբան. Վարչապետի կողմից խախտվում է օրենքը Պլանային ջրանջատում Երևանում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan