Թուրքիայում հնարավոր է վերականգնվի մահապատիժը

Թուրքիայում հնարավոր է վերականգնվի մահապատիժը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը մահապատժի վերականգնման շուրջ ընթացող քննարկումների համատեքստում հայտարարությամբ է հանդես եկել:

Արդարադատության նախարարը անմարդկային է որակել Թուրքիայում կանանց նկատմամբ իրականացվող բռնություններն ու հանցագործությունները:

«Այս հարցում և վարչական և դատական մարմինները նման մարդկանց արժանի պատիժը տալու են: Նախագահ Էրդողանի վերաբերմունքն այս հարցում պարզ է: Երբ խորհրդարանական նիստեր կգումարվեն, բոլորս ամեն տեսակ անհրաժեշտ լրացուցիչ միջոցներ կձեռնարկենք, որպեսզի կանխենք այդ բռնությունները»,-ասել է Գյուլը:

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մահապատժի վերականգնման և վերջին շրջանում Թուրքիայում ահագնացած կանանց նկատմամբ բռնությունների գործադրման վերաբերյալ ասել էր. «Ես ի սրտե կողմ եմ մահապատժին»:

Հիշեցնենք, որ Թուրքիայում վերջին անգամ մահապատիժ կիրառվել է 1983թ. հունվարի 23-ին Անկարայում կախաղան բարձրացվեց «ASALA»-ի մարտիկ Լևոն Էքմեքջյանը՝ Անկարայի «Էսենբողա» միջազգային օդանավակայանի վրա զինված հարձակում իրականացնելու մեղադրանքով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում